Ա.Թավադյան. ԵՏՄ երկրներին հարկավոր է իրենց հակաճգնաժամային ծրագրերը համաձայնեցնել ՌԴ հետ

0
295

Եվրասիական տնտեսական միության առանցքային խնդիրն է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի տնտեսական ներուժի հզորացումն է: Այս մասին «Գլոբալ մարտահրավերները և եվրասիական ինտեգրումը» խորագրով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Աշոտ Թավադյանը:   Նա նկատեց, որ առկա իրավիճակում ՌԴ հակաճգնաժամային ծրագիրը մի շարք առանցքային ուղղություններ ունի` փոքր և միջին բիզնեսի աջակցություն, խոցելի խմբերի փոխհատուցում, բյուջետային ծախսերի օպտիմիզացում, բանկային համակարգի կայունացման բարձրացում և այլն: Եվ ահա ԵՏՄ երկրներին հարկավոր է իրենց հակաճգնաժամային ծրագրերը համաձայնեցնել դրա հետ ու նաև մշակել համատեղ գործողությունների պլան` առաջնահերթ տնտեսական խնդիրների լուծման համար:  «Միասնական տնտեսական տարածքում դա ուղղակի անհրաժեշտություն է: Առավել ևս, որ Հայաստանը դեռ նման ծրագիր չի մշակել, թեև որոշակի հակաճգնաժամային քայլեր ձեռնարկվում են»,- նշեց տնտեսագետը:  Նրա կարծիքով` կարևոր է նաև նվազեցնել այլ երկրների տարադրամի ազդեցությունը և հզորացնել ռուբլու դերը արտաքին տնտեսական հաշվարկներում: Բայց դրա արդյունավետության համար անհրաժեշտ է անցում կատարել փուլային, որպեսզի գնաճը ԵՏՄ երկրներում չանցնի 5 տոկոսի շեմը.  «Եթե հաջողվի ԵՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունից դուրս բերել այլ երկրների տարադրամը, ապա մեր գնահատականով` դա միայն դրական ազդեցություն կունենա տնտեսությունների վրա: Հարկավոր է փուլային անցում կատարել ԵՏՄ երկրների տարադրամով հաշվարկներին»:  Իսկ ամենից կարևոր է, Ա. Թավադյանի խոսքով, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը ԵՏՄ երկրներում:  «Վաղուց հասունացել է հակակոռուպցիոն օրենսդրության մշակման անհրաժեշտությունը, ինչպես նաև տնտեսական գործունեությունը կարգավորող օրենսդրություն ունենալու հրամայականը»,- շեշտեց նա:  Նշենք, որ կլոր սեղանը նախաձեռնել էին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամն ու «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը` Եվրասիական փորձագիտական ակումբի շրջանակներում: http://www.aysor.am/am/news/2015/02/27/%D5%A1%D5%B7%D5%B8%D5%BF-%D5%A9%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6/912202 [ http://www.aysor.am/am/news/2015/02/27/%D5%A1%D5%B7%D5%B8%D5%BF-%D5%A9%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6/912202 ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here