«Մեր տնտեսությունը մոնոպոլիզացված է». տնտեսագետ

0
302

«Մենք դե ֆակտո սերտ փոխկապակցված ենք Ռուսաստանի հետ: Մտնենք ԵՏՄ, թե ոչ, տնտեսական սանկցիաներից եկող հարվածը մենք ստանում ենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:   Ըստ նրա, դե ֆակտո ՀՀ-ն և ՌԴ-ն փոխկապակցված են, իսկ դե յուրե անդամակցությունը ԵՏՄ-ին թույլ է տալիս օգտվել էժան ռեսուրսներից և որոշակի պայմաններ ստեղծել արտադրական խնդիրներ լուծելու համար: Տնտեսագետը հավելեց նաև, որ չնայած ԵՏՄ-ն տնտեսական կազմակերպություն է, սակայն այն, իր կարծիքով, ՀՀ պաշտպանության համար անհրաժեշտ խնդիրներ կլուծի:  Տնտեսագետը նկատեց, որ ՀՀ տնտեսական իրավիճակի բարելավումը պետք չէ կապել նրա հետ, թե ում հետ ենք պայմանագիր կնքում: «Այնպես չէ, որ վաղը եթե զարգացած Նոր Զելանդիայի հետ պայմանագիր կնքենք, մեր իրավիճակը անմիջապես կլավանա»,- ասաց Թավադյանը: Ըստ նրա՝ եթե պատրաստի արտադրանքը միայն ՌԴ է արտահանվում, իսկ ԵՏՄ մտնելով հանվում են բոլոր մաքսատուրքերը, ապա այստեղ Հայաստանը շահում է: Իսկ ինչ վերաբերում է սանկցիաների արդյունքում կրած տնտեսական հարվածին, ապա դա հասնում է նաև Հայաստանին ոչ միայն ՌԴ հետ մեծ փոխկապակցվածության պատճառով, այլև այն պատճառով, որ ՀՀ-ն գտնվում է նույն տարածաշրջանում:  Խոսելով ներդրումների խնդրի մասին՝ տնտեսագետը նշեց, որ հիմա ոչ հաջող պայմաններ են ստեղծված դրանց համար: Սակայն նա նկատեց, որ ներդրումները միայն համապատասխան պայմանների պարագայում չեն արվում:  «Հայաստանի կոռուպցիայի մակարդակը շատ բարձր է: Մեր տնտեսությունը մոնոպոլիզացված է, և ներկրողները սովոր են բարձր շահութաբերությամբ աշխատել: Այստեղ պետք է շատ խնդիրներ կարգավորել»,- ընդգծեց Թավադյանը:  Տնտեսագետը նկատեց, որ ՀՀ ներսում ավելի մեծ քննադատություններ են հնչում ԵՏՄ հարցով:  «Իմ լավ ընկեր Արամ Սաֆարյանն ասում է՝ այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանի տնտեսությունն է 2 միլիոնանոց, իսկ Հայաստանինը՝ 200 միլիոն»,- ասաց Թավադյանը:   Նրա խոսքերով՝ ՀՀ ԵՏՄ-ին անդամակցության մասին օտարերկրյա գործիչներն ավելի կոռեկտ են արտահայտվում: Ինչ վերաբերում է գնագոյացման խնդրին, տնտեսագետն ասաց, որ առանց կոռուպցիայի վերացման, առաջխաղացում չի կարող լինել: http://www.panorama.am/am/economy/2015/01/31/tavadyan1/ [ http://www.panorama.am/am/economy/2015/01/31/tavadyan1/ ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here