«Հակաճգնաժամային քայլեր արվում են». Աշոտ Թավադյան

0
284

«ԵՏՄ-ին միանալու գործընթացը սկսվել է սեպտեմբերի երեքին՝ հայտնի հանդիպումից հետո, բայց դրանից կես տարի առաջ մեր խումբը սկսել էր աշխատել, որը փորձում էր գնահատել այն էֆեկտները, որոնք սպասվում են թե ԵՄ, թե ԵՏՄ-ում»,-ասաց տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Աշոտ Թավադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա՝ եվրասիական փորձագիտական խմբի կատարած հաշվարկներով, հինգ տարում տնտեսական էֆեկտը լինելու է 146 միլիոն:  Անդրադառնալով հակաճգնաժամային քաղաքականությանը՝ տնտեսագետը նշեց.«Հակաճգնաժամային քայլեր կան մեզ մոտ: Գիտենք՝ Ռուսաստանում ընդունվեց հակաճգնաժամային ծրագիր: Իհարկե, մենք պետք է աշխատենք այդ հակաճգնաժամային ծրագրի մեջ ներառվել»:  Ըստ տնտեսագետի՝ առաջին քայլը, որ արեց ՌԴ-ն, աջակցելն էր ներմուծման ապրանքների փոխարինող արտադրանքների արտահանմանը: Երկրորդ քայլը, ըստ տնտեսագետի, փոքր և միջին բիզնեսին ցուցաբերած աջակցությունն է: Եվ երրորդ քայլը՝ շրջանառու միջոցներին աջակցելն է:  «Այսինքն, սուբսիդավորել այն վարկերը, որոնք վերցնում են այն ձեռնարկությունները, որոնք ուղղված են արտահանմանը և ներմուծվող ապրանքների փոխարինմանը»,- բացատրեց տնտեսագետը:  Չորրորդ քայլն, ըստ Թավադյանի, անապահով խավին սուբսիդավորելն է:  Տնտեսագետը նշեց, որ ՀՀ կառավարությունը դեռևս նման ծրագիր չունի, սակայն քայլեր արվում են այդ ուղղությամբ: Մասնավորապես, Թավադյանի տվյալներով, խրախուսվել է արտահանումը, շահութահարկը 20 տոկոսից իջեցվել է 2 տոկոս՝ այն արտահանողների համար, որոնք 50 միլիարդ դրամից կամ 105 միլիոն դոլարից ավել են արտահանում:  Տնտեսագետը նկատեց, որ հակաճգնաժամային քայլեր անում է նաև ՀՀ Կենտրոնական բանկը: Ըստ Թավադյանի՝ ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսը մինչև 9,5 տոկոս և միավորում է բանկերը, ինչը ԿԲ կարծիքով կայունացնում է ՀՀ բանկային համակարգը: Թավադյանը հորդորեց ՀՀ պետական մարմիններին և առաջին հերթին՝ ԿԲ-ին օպտիմիզացնել իրենց ծախսերը:  Ինչ վերաբերում է գազի գնին, տնտեսագետը նշեց, որ այն 20 տոկոսով էժանացել է: Սակայն Թավադյանը նկատեց, որ անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի վերջնական սպառողի համար գազի գինը չթանկանա և մնա նույնը:  http://www.panorama.am/am/economy/2015/01/31/ashot-tavadyan/ [ http://www.panorama.am/am/economy/2015/01/31/ashot-tavadyan/ ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here