Ծառուկյանը մեծ ներդրում ունի ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացման գործում՝ նրան են ճանաչում Մոսկվայում, նրա հետ են ուզում գործ ունենալ

0
320

Խորհրդարանական ընտրությունների ֆավորիտները ռուսամետ ուժերն են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը՝ մատնանշելով «Ծառուկյան» դաշինքն ու Հանրապետական կուսակցությունը: Սաֆարյանը ներկայացրեց հայ-ռուսական հարաբերություններին նվիրված հարցման արդյունքները, որոնք վեր են հանում հանրության վերաբերմունքը և նշեց, որ Հայաստանում կա երեք հիմնական քաղաքական ուժ, որոնք հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, ամրապնդման և խորացման գործում լուրջ ներդրում ունեն:

Նրա խոսքով, արդեն տասը տարի է, ինչ իշխող կուսակցությունը թե՛ խորհրդարանում, թե՛ ՀՀ հասարակական և քաղաքական դաշտում առաջ է տանում հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու հնարավորությունը, սերտ հարաբերություններ ունի ՌԴ իշխող՝«Единая Россия» կուսակցության հետ:

«Համաձայն հետազոտության, երկրորդ քաղաքական ուժը Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որը 2007 թվականից համագործակցության համաձայնագիր ունի ՌԴ իշխող՝ «Единая Россия» կուսակցության հետ: Ու չնայած այն հանգամանքին, որ դաշինքում կան գործիչներ, որոնք քիչ ներդրում չունեն ՀՀՌԴ հարաբերությունների զարգացման գործում, այդուհանդերձ այդ հարաբերությունների առյուծի բաժինը ընկնում է Գագիկ Ծառուկյանին: Նրան են ճանաչում Մոսկվայում, նրա հետ են ուզում գործ ունենալ, նրա հետ կան հարաբերություններ»,-ասաց Արամ Սաֆարյանը:

Իսկ երրորդ քաղաքական ուժը «Հայ ազգային կոնգրեսն» է, որի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանի օրոք 90-ական թվականներին հիմք է դրվել հայ-ռուսական բազմավեկտոր համագործակցության նորօրյա փուլին:

Հիշեցնենք, համաձայն սոցիոլոգիական հարցումների՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջատարն այս պահին «Ծառուկյան» դաշինքն է, Հանրապետական կուսակցությունը երկրորդ տեղում է:

 

 

Աննա Հովակիմյան 

 

Elq.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here