Ա. Սաֆարյան. ԼՂ հակամարտության մեջ Արցախի պաշտպանության խնդիրը մեր ու միայն մեր հարցն է

0
313

ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը շատ ցավոտ հարց է մեր հասարակության համար և մշտապես բարձրաձայնվել է բոլոր մակարդակներում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը՝ ներկայացնելով ՀԿ կողմից իրականացրած հետազոտության արդյունքները նաև այս հարցի շուրջ:

«Հայտնի է մեր ռուս գործընկերների պատասխանը այս հարցի կապակցությամբ, որ ավելի լավ է այդ զենքը վաճառվի Ռուսաստանի կողմից, քան այն երկրների, որոնց հետ գործընթացները հնարավոր չէ վերահսկել: Բայց ես կարծում եմ այն իրողությունից, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Արցախի պաշտպանության խնդիրը մեր ու միայն մեր հարցն է՝ հայ ժողովրդի միասնության, նրա հավաքական ուժի ու համարձակ պահվածքի գործն է: Եթե մենք զանազան պատրվակներով սկսենք հարաբերություններ փչացնել մեր բոլոր գործընկերների հետ՝ մենք մենակ ենք մնալու, իսկ դա շատ վտանգավոր գործընթաց է»,- ասաց նա:

Արամ Սաֆարյանը վստահություն հայտնեց, որ այդ հարցը խորհրդարանական ընտրություններից հետո էլ ՀՀ քաղաքական ուժերը շարունակելու են բարձրացնել ռուս գործընկերների հետ հարաբերություններում, քանի որ սա այն խնդիրներից մեկն է, որ հուզում է հայ հասարակությանը:

Ավելին՝ բանախոսի խոսքով, հայ հասարակությունը գիտի, որ հայ-ռուսական հարաբերություններում կա այդպիսի դժվարություն, բայց այդուհանդերձ 2009 թվականից սկսած բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հանրության առավելագույնը 82 տոկոսը, նվազագույնը 70 տոկոսը սատարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և պաշտպանելու դիրքերը:

«Հայռուսական դաշնակցային հարաբերությունները այլընտրանք չունեն: Աշխարհում չկա այլ ուժային բևեռ, որը պատրաստ է իր վրա վերցնել Հայաստանի հետ հարաբերությունների այս ամբողջ բեռը և հանդես գալ որպես Հայաստանի ռազմաքաղաքական հովանավոր»,— հավելեց բանախոսը:

 

 

Աննա Հովակիմյան 

 

 

Elq.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here