ԵԱՏՄ-ի երկրները տնտեսական վերելքի ճանապարհին են. վերլուծաբան. տեսանյութ

0
271

«Եվրասիական փորձագիտական ակումբ»-ն ուսումնասիրություն է իրականացրել այս տարվա վերջին 5 ամիսներին` պարզելու, թե ինչպես է ազդել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելը: Ըստ ուսումնասիրության` ԵԱՏՄ-ի երկրները տնտեսական վերելքի ճանապարհին են: Ակումբի անդամ Արամ Սաֆարյանի կարծիքով Ռուսաստանը տնտեսական զարգացման նոր փուլ է թեւակոխելու, որը կազդի նաև Հայաստանի տնտեսության վրա: Արամ Սաֆարյանը մեջբերեց կանխատեսումներ անող ռեյտինգային կազմակերպությունների լավատեսական տրամադրությունները, որոնք տնտեսական զարգացման նոր ցուցանիշեր են կանխատեսում:

Արամ Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանի համար այդ կանխատեսումները 2017թ-ին կարող են 2,5%-ից մինչև 3% լինել, ընդհուպ մինչև 3,4% տնտեսական զարգացման ցուցանիշ: Հայաստանը երկնիշ տնտեսական աճ, ըստ բանախոսի, արձանագրել է արտահանման ոլորտում, ընդ որում՝ պատրաստի արտադրանքի արտահանմամբ: «Այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տեքստիլի, կոշկեղենի, վերամշակման արտադրությունը կզարգանան ԵՏԱՄ-ի շրջանակներում»,- վստահ է վերլուծաբանը:

ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի զբոսաշրջության ոլորտը եւս աշխուժացավ: Միայն ՌԴ-ից ՀՀ անձնագրերով առանց ՀՀ վիզայի մտնելու շնորհիվ 25%-ով զբոսաշրջիկների թիվն ավելացել է այս տարվա առաջին 5 ամիսներին: Ավելի մեծ արդյունքներ ապահովելու համար Հայաստանի կառավարությունը եւս պետք է էֆֆեկտիվ աշխատի: Հարկային, մաքսային, վարկային ու բանկային մարմինները պետք է լավ աշխատեն, քանի որ սրանից մեծապես կախված կլինի տարվա վերջին և մոտակա տարիների զարգացումը:

 

Մանրամասները` տեսանյութում:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Iravunk.com

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here