Արտադրանքի մեծամասնությունը գնում է ՌԴ, ՀՀ տնտեսությունը զարգանում է ՌԴ-ից եկող տրանսֆերտային մուտքերով. փորձագետներ

0
293

Տնտեսագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց ինչպես 2017թ. առաջին հինգ ամսում ԵԱՏՄ անդամակցության համատեքստում Հայաստանի տնտեսության զարգացման միտումները, այնպես էլ կարևորագույն հիմնախնդիրները, որոնք առկա են և ԵԱՏՄ տարածքում և ՀՀ-ում:

Նա հիշեցրեց, որ Կառավարությունն իր հնգամյա ծրագրում կանխատեսում է ՀՆԱ-ի 5% աճ և նաև նշված է արտահանում–ՀՆԱ հարաբերակցությունը պետք է հասնի 40-45%–ի: «Դա նշանակում է, որ արտահանումը մեր մոտ անցյալ տարի եղել է 1,8 մլրդ դոլար և կհասնի 5 մլրդ դոլարի»,-ասաց նա:

Ըստ տնտեսագետի՝ նման աճ կարող է ապահովել միայն արտահանումը, մասնավորապես պատրաստի արտադրանքի արտահանումը: «Անցյալ տարի արտահանումն աճել է 20%-ով, դեպի ՌԴ՝ 53%, պատրաստսի արտադրանքի բացարձակ մեծամասնությունը գնացել է ՌԴ»,-ասաց նա և նշեց, որ այս տարի ևս ունենք աճ, 5 ամսում 29%, որից ՌԴ արտահանումը կազմում է 21,4%:

Աշոտ Թավադյանը նշեց, թե ինչով է պայմանավորված արտահանման աճի ավելացումը. անորոշությունը կարգավորվել է, մաքսային գործընթացները գնալով հստակեցվում են, կայունացել է նաև ռուսական ռուբլին: Ոչ պակաս կարևոր գործոն նա համարեց նաև գազի գնի նվազումը: Իսկ որպես ներքին խնդիր նա նշեց հարկաբյուջետային քաղաքականությունը: Ըստ նրա, մակրոցուցանիշների կոորդինացման խնդիր ունենք: Բարձր են տոկոսադրույքները, ներդրումների հարցն է սուղ:

Գազի գնի մասով տնտեսագետն ասաց, որ ըստ ԵԱՏՄ սկզբունքների գազի գինը 30%-ով պակաս պետք է լինի միջազգային գներից, մինչդեռ Հայաստանի դեպքում բարձր է, ինչը բանակցության խնդիր է: Խնդիրներից նա նշեց նաև կոռուպցիան, որն առակա է նաև ԵԱՏՄ գործընկերների մոտ ևս: «Տնտեսական աճ ունենալու համար առաջին հերթին պետք է լուծենք ներքին խնդիրները»,-ասաց նա:

Տնտեսագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թևիկյանը, խոսելով արդյունքներից, առաջին հերթին ուշադրություն հրավիրեց տնտեսական ակտիվության ցուցանիշին և նշեց, թե 5 ամսում դա 6,4% է կազմել, և միայն մայիս ամսին հասել է 8,9%-ի, որը 2013թ-ից տարվա ամենաբարձր ցուցանիշն է, որ գրանցվել է ՀՀ-ում:

Աշոտ Թևիկյանը ներկայացրեց գործոնները, առաջին հերթին արդյունաբերության ոլորտում գրանցվող աճն է, հինգ ամսում կազմել է 14,4%: Նա կարևոր համարեց առևտրաշրջանառությունը, որը կազմել է 12,8%, ծառայության ոլորտում 11% աճ է գրանցվել:

«Իհարկե այստեղ մեծ նշանակություն ունեն տրասնֆերտային մուտքերը, որոնք հիմնականում ՌԴ-ից են գալիս, աճը միայն մայիսին տրանսֆերտային աճը կազմել է 41,5%, իսկ ըստ կանխատեսումների երկրորդ կիսամյակին ևս սպասվում է տրանսֆերտային նման բարձր մուտքեր, քանի որ ՌԴ-ում նկատվում է տնտեսական ակտիվություն,»,- ասաց նա:

 

Tert.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here