ՀՆԱ–ի հաշվարկը կապ չունի ԵՏՄ անդամակցության հետ. Արամ Սաֆարյան

0
456

Հայաստանի ԵՏՄ–ին անդամակցելու ընդդիմադիրները հիմնականում նշում են, որ երկրի ՀՆԱ–ն դոլարով հաշվարկելիս կրճատվել է 8 տոկոսով, այն դեպքում, երբ պետական պարտքն ավելացել է 10 տոկոսով, սակայն դա այդպես չէ։ Այս մասին փետրվարի 24-ին՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

Այսպես, նրա խոսքով, միջազգային կազմակերպությունների տվյալների համաձայն, 2015-2016 թթ. Հայաստանում արձանագրվել է ՀՆԱ-ի աճ, իսկ 2017 թվականին գրանցվել է ՀՆԱ-ի զգալի աճ:

 «Երկրորդ, ՀՆԱ—ի հաշվարկն դոլարի նկատմամբ ազգային արժույթի փախարժեքի փոփոխություններով քննադատության չի դիմանում: Օրինակ, 2017 թվականի աշնանը մեկ ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ վրացական լարիի փոխարժեքը նվազեց 2.5 լարիից մինչեւ 2.7 լարի, այսինքն 7.5 դոլարով, փաստացիորեն Վրաստանի ՀՆԱ-ն 7.5 տոկոսով նվազեց», — պարզաբանեց Սաֆարյանը:

Միեւնույն ժամանակ, ըստ փորձագետի, դոլարի փոխարժեքի փոփոխություններով ՀՆԱ-ի հաշվարկը ճիշտ չէ եւ չի հանդիսանում ինտեգրացիոն համաձայնագրի ստորագրման հետեւանք: 2015 թվականին ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազումը, առաջին հերթին, տնտեսագետը կապում է այն փաստի հետ, որ այդ տարվա ընթացքում պղնձի գինը նվազել է 1 տոննայի համար 5,190 դոլարից կրճատվելով մինչեւ 4,400 դոլար: Անկումը, նրա խոսքով, կազմել է 25 տոկոս։ Դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 56 ռուբլից հասնելով 77 ռուբլու, անկումը`28 տոկոս:

«Հենց սրանք են տնտեսական աճի տեմպի դանդաղման հիմնական պատճառներն 2015 թ. եւ ոչ թե ինտեգրացիոն գործընթացները: Իհարկե, եթե Հայաստանը ԵՏՄ անդամ չլիներ, գազի, մաքսատուրքերի գների 30 տոկոս աճը, սանիտարահիգիենիկ սահմանափակումները, տրանսֆերտների ավելի շատ կրճատումը միայն կբարդացնեին երկրում գոյություն ունեցող ոչ այնքան լավ իրավիճակը», — ընդգծել է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը:

Անդրադառնալով արտաքին պարտքին՝ նա հիշեցրել է, որ երբ վերահսկիչ պալատի ղեկավարն էր, դրական չէր համարում որոշ վարկերի վերցնելը, եւ հիմա դրանք վերադարձնելու ժամանակն է: Չնայած դրան նա նշել է, որ վերջերս վերցրած վարկերը դրական է համարել, քանի որ պաշպանությունը վերականգնելու համար վարկի արդյունավետությունը որեւէ մեկի համար կասկած չի հարուցում: Բանախոսը նկատեց, որ մեզ մոտ աճել է նաեւ պաշտպանության ծախսերը:

Վերջում Սաֆարյանը շեշտել է, որ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում երկրում ներդրումների ծավալով։

 

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here