Կառավարությունից քիչ ջանքեր չեն պահանջվել գնաճը զսպելու համար. Արամ Սաֆարյան

0
403

2017 թվականին կառավարությունից քիչ ջանքեր չեն պահանջվել գնաճի տեմպերը զսպելու համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

Նրա խոսքով, 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետությունում արձանագրվել է 1 տոկոսի չափով գնաճ:

 «Սա տարածաշրջանում գնաճի ամենացածր ցուցանիշն է, իսկ երկրում գնաճի հետ կապված իրավիճակն ավելի լավ է, քան նույնիսկ այն երկրներում, որոնց կառավարություններն ուղղակիորեն ազդություն են գործում գների վրա», — նշել է Սաֆարյանը:

Միեւնույն ժամանակ, փորձագետի կարծիքով, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գները (12-ամսյա գնաճ) աճել են 2.6 տոկոսով, պարենային ապրանքներին էլ (ներառյալ ոգելից խմիչքներինը եւ ծխախոտինը) աճել են 5, 3 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը`1.7 տոկոսով, իսկ  տարիֆներինը եւ ծառայություններինը` 0.5 տոկոսով:

Խոսելով վառելիքի թանկացման մասին ակցիզային հարկի ավելացման արդյունքում՝ Սաֆարյանը նշել է, այն չպետք է բերի այլ ապրանքների թանկացման։  Իսկ կարագի գները, նրա խոսքով, միջազգային շուկաներում են ավելացել, իսկ ներքին շուկայում տաատնումները շարունակում են բարձր մնալ։

 

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here