Թավադյան. Հայաստանի համար գլխավոր խնդիրը արտադրանքի և ծառայությունների արտահանման ՀՆԱ 50 տոկոսի հարաբերակցության հասնելն է

0
356

Արմինֆո. Հայաստանի համար առաջնային խնդիրն այն է, որ արտադրանքի եւ ծառայությունների արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ի 50% -ին հասնի, որտեղ, իհարկե, պետք է գերակշռի վերջնական արտադրանքը: Այդ մասին հայտարարել է Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աշոտ Թավադյանը` «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինք. Իրողություններ եւ ժամանակակից մարտահրավերներ՚ խորհրդաժողովի ընթացքում:

Ըստ նրա, 2017 թ . արտահանումը առաջին անգամ գերազանցել է 2 մլրդ դոլարը` կազմելով  2,2 մլրդ դոլար: «2017 թ. ունենք արտահանման զգալի աճ` 25%:  2018թ. առաջին եռամսյակում  Հայաստանի արտահանումը կազմել է 596 մլն  դոլար, որը 34.3% -ով ավելի է 2017 թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշից: Իսկ ԵԱՏՄ երկրներ արտահանումը աճել է  47.6% -ով: ԵԱՏՄ անդամության օրոք Հայաստանում է երկու տարում արտահանումն աճել է մոտ 50% -ով, ինչը երկրի տնտեսության մրցունակության աճի կարևորագույն գործոն է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո: Առաջնային խնդիր է նաև արտահանման հետագա դիվերսիֆիկացումը: Անհրաժեշտ է օգտագործել ԵԱՏՄ բոլոր հնարավորությունները 5 մլրդ դոլարի արտահանում ապահովելու համար: Հիմնականում ԵԱՏՄ շուկաներում 2017 թ. ավելացել է քիմիական, դեղագործական արտադրանքի արտահանումւ` (71.4%), փայտե արտադրանքի (50.5%), տեքստիլ եւ տեքստիլ արտադրանքի (35%), պատրաստի սննդի արտադրանքի (27%)արտահանումը՚, — ասել է փորձագետը:

Նրա խոսքերով, 2017 թվականին ԵԱՏՄ գծով գլխավոր գործընկերը Ռուսաստան արտահանումն աճել է 44.6% -ով: «Արտահանման զգալի աճ է դիտվում, մասնավորապես` պատրաստի արտադրանքի արտահանման: Ռուսաստան արտահանման աճը ընթանում է առաջընթաց տեմպերով: Արտահանման աճի համար առանցքային դեր է խաղում դրա կառուցվածքը: Պատրաստի արտադրանքի արտահանման աճի հիմնական հեռանկարըմ որն ապահովում է ԱԱՀ բարձր տոկոս, Ռուսաստանն է: Հրակավոր է օգտագործել ԵԱՏՄ հնարավորություններըՄիության  այլ երկրներ արտահանման զգալի աճի հասնելու համար: Եվրամիություն Հայաստանն արտահանում է, հիմնականում, հումք՚, — ընդգծել է Թավադյանը:

Ըստ փորձագետների, երկրի մրցունակության մակարդակի բարձրացմանը նպաստել են մաքսատուրդի վերացման շուրջ համաձայնագրի ստորագրումը ԵԱՏՄ հետ, որը ենթադրում է  բոլոր ընթացակարգերի պարզեցում: 2016-2017 թվականներին ռուսական ռուբլին արժեվորվել է 22,5% -ով, ուստի համապատասխանաբար աճել է Ռուսաստան արտահանողների արտարժույթով շահույթը` գազի գների նվազեցում: «Հայաստանը գազը ստանում է 1000 խմ դիմաց  150 դոլարով, իսկ տարածաշրջանում գազի գինը 180-190 դոլար է: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը սպառում է տարեկան մոտ 2 միլիարդ խմ  գազ (2017 թ.` 1,996 մլրդ խմ, 7% աճ), էֆեկտը 70 մլն դոլար է: ԵԱՏՄ հետ պայմանագիրը կնքելիս գազի գինը կազմել է մոտ  400 դոլար  1000 խմ դիմաց, իսկ Հայաստանի համար նվազեցվել է 270-ից մինչև 189 դոլար», — բացատրել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը ԵԱՏՄ երկրներում ներդրումների առումով: Նրա ասելով, Հայաստանի տնտեսությունում Ռուսաստանից ուղղակի ներդրումները կազմում են բոլոր ներդրումների շուրջ 40% -ը: «Փոխադարձ ներդրումների գործոնը չափազանց կարեւոր է ԵԱՏՄ երկրների տնտեսությունների  համար, ինչը ԵԱՏՄ պայմանագրի նպատակներից մեկն է՚, — նշել է փորձագետը: Նա նաև բնշել է, որ ավելացել է արտահանումը ԵՄ, ինչը, նախևառաջ, պայմանավորված է գունավոր մետաղների գների էական աճով:

Նա նաև գոհհունակության նշել է 2017 թվականին հայաստան այցելություններն ավելացել են 24%, զբոսաշրջություը` 18,7%. Նրա համոզմամբ,  զբոսաշրջիկների թվի էական աճը ԵԱՏՄ անդամության արդյորւնք է: «2017 թվականին Հայաստան դրամական փոխանցումների հոսքը կազմել է 1,756 մլն դոլար, աճը` 14.6%: Հայաստանը փոխանցումներ են ստացվում, հիմնականում, Ռուսաստանից`63%: ԱՄՆ-ից փոխանցումները կազմել են 14%, Ուկրաինայից` 5.5%՚, — ասել է Թավադյանը:

Նա նաև ընդգծել է, որ ԵԱՏՄ լրացուցիչ հնարավորություններ ստեղծել արտոնյալ վարկեր ստանալու համար, ընդ որում, «առաջին հերթին, ՀՀ պաշտպանունակության ամրապնդման համար՚: «300-ական մլդ դոլարի երկու արտոնյալ վարկ ուղղորդվել է մեր երկրի մարտունակության ամրապնդմանը: Այդ վարկերի արդյունավետությունն անվիճելի է: Հայաստանը նաև Ռուսաստանից 270 մլն դոլարի նպատակային վարկ և 30 մլն դոլարի որպես դրամաշնորհ է ստացել ԱԷԿ շահագործման ժամկետի երկարաձգման համար՚, — ասել է փորձագետը:

Նրա ասելով, 2017 թվականի մակրոտնետսական ցուցանիշներն ապահովվել են, հիմնականում, ԵԱՏՄ ձևավորած պայմանների հաշվին. Մաքսատուրքերի վերացում, ընթացակարգերի պարզեցում, ռուսական ռուբլու փոխարշեքի կայունացում, Հայաստանի համար գազի գների նվազոցում: «Հրակ է նշել, որ Հայաստանի դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության համակարգումը չափազանց կարևոր է: Առանց հակամենաշնորհային և հակակոռուպցիոն որոշակի ծրագրերի մշակման նույնպես  անհնար կլինի աահովել տնտեսության իրական զարգացում և լիարժեք օգտագործել ԵԱՏՄ ինտեգրացիոն գործըթնացների հնարավորությունները՚, — ամփոփել է ան:Նշենք, որ խորհրդաժողովը կազմակերպել է «Ինտեգրացիա և զարագցում՚ հետազոտական-վերլուծական ՀԿ-ն և Եվրասիական փորձագիտական ակումբը:

 

ArmInfo.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here