Ռուսաստանի կերպարը հայ երիտասարդների ընկալման մեջ. իրողություններ, խնդիրներ, մարտահրավերներ

0
400

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐՄԱՆ

Միջազգային հումանիտար զարգացման ՀԿ նախագահ

 

Զեկուցում «ՀայաստանՌուսաստան ռազմավարական դաշինք. իրողություններ և արդի մարտահրավերներ» «ուղեղային գրոհի» ժամանակ

7 հուլիսի 2018 թ., ք.Երևան, Հայաստան,

«Մետրոպոլ» հյուրանոցի համաժողովների դահլիճ

Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում ակտիվ աշխատում են արտասահմանյան ազդեցության գործակալներ, որոնք մշտական հիմքով առաջ են խաղացնում փափուկ ուժի նոր մեթոդներ: Այդ ազդեցության գործակալների շահերը կարող են չհամընկնել և երբեմն չեն համընկնում Հայաստանի իրական շահերի հետ: Նրանց համար հիմնական հետաքրքրություն է ներկայացնում հայ երիտասարդությունը, որոնց ուղեղների վրա էլ ակտիվորեն աշխատում են հարյուրավոր հասարակական կազմակերպություններ և հիմնադրամներ:

Ի սկզբանե տանք «փափուկ ուժ» հասկացության սահմանումը: Այսպես, այն արտաքաղաքական ռազմավարությունների ձև է, որը ենթադրում է ցանկալի արդյունաների հասնելու ընդունակություն ինքնակամ մասնակցության, սիմպատիայի և գրավչության հիման վրա, ի տարբերություն «կոպիտ ուժից», որը ենթադրում է պարտարանք: Ըստ ամերիկացի քաղաքագետ Ջոզեֆ Նայայի խոսքերի, ով ներմուծեց այս տերմինը, երկրի լեզուն և մշակույթը – դա «փափուկ ուժ» է, որը առանցքային դեր է կատարում միջազգային հարաբերություններում, ուղղակիորեն կամ անուղղակի ազդելով համաշխարհային քաղաքականության և գործնական կապերի վրա:

Այսօր փափուկ ուժը Հայաստանում ակտիվորեն առաջ է խաղացվում այնպիսի երկրների կողմից, ինչպիսին են ԱՄՆ, Եվրոմիություն, մասամբ Չինաստան և

Ռուսաստան: Եթե Չինաստանի և Ռուսաստանի դեպքում փափուկ ուժն ընկալվում է, որպես այլ ժողովուրներին սեփական մշակույթը ներկայացնելու և դրա հիման վրա երկկողմանի հարաբերություններ կառուցելու հնարավորություն, ապա ԱՄՆ և Եվրոմիության համար դա տոտալ ազդեցության և շահագործման գործիք է՝ սեփական արտաքաղաքական խնդիրների բավարարման և այս կամ այն երկրի վրա գերիշխանության հաստատման նպատակով:

Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ն, այսօր իրենց առաջ նպատակ են դնում շարունակել համաշխարհային առաջնորդ մնալ և արմատապես վերացնել ուժեղ քաղաքական գործիչների առաջացման հնարավորությունը, որոնք աստիճանաբար կբերեն աշխարհը վերջնական բազմաբևեռության:

Ասել, որ այսօր աշխարհն միաբևեռային է, ինչպես էր ԽՍՀՄ փլուզումից հետո, ավելի շուտ արդեն չի կարելի, սակայն ասել, որ ԱՄՆ դադարել են համաշխարհային առաջնորդ լինելուց, որոնք շարունակում են իրենց կամքը թելադրել աշխարհի բազում երկրներին – նույնպես միամտություն է:

Այն բանի մեջ, որ ԱՄՆ այսօր այլևս չեն կարող աշխարհը վերածել դաշտի սեփական փորձերի համար, մեծ ներդրում են կատարել Ռուսաստանը և Չինաստանը: Այս երկու հզոր պետությունները սկսեցին սեփական քաղաքականությունը վարել, որը բխում է սեփական երկրի իրական շահերից: Իհարկե, դա դուր չի գալիս ԱՄՆ-ին, որոնք ամեն գնով ուղիներ են փնտրում խնդիրներ ստեղծելու համար, նախ և առաջ, Ռուսաստանի համար:

Հենց այս տրամաբանությունից ելնելով՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև շարունակվում է լուրջ հակամարտությունը, որը ուղղեկցվում է տնտեսական պատերազմներով և քաղաքակիրթ բախումներով: Այս կոնֆլիկտի հետևանքով բոլոր երկրները, որոնք գտնվում են Արևմուտքի և Ռուսաստանի շփման գծում, կանգնել են ապակենտրոնացման վտանգի առջև: ԱՄՆ նպատակն է որքան հնարավոր է շատ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, որպեսզի Ռուսաստանը ի վիճակի չլինի դրանք լուծել: Վերջին հաշվով, ԱՄՆ նպատակ են դնում թուլացնել Ռուսաստանը և կրճատել դրա շահերի շրջանակը: Հարավային Կովկասը անմասնակից չի մնում, մասնավորապես, Հայաստանը, քանի որ մեր երկիրը հանդիսանում է Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցը տարածաշրջանում: Հայ-ռուսական միության բազմաթիվ վատը ցանկացողների գլխավոր նպատակն է երկրների միջև վստահության և

սերտության վրա հիմնված հարաբերությունների քայքայումը, այնպիսի պառակտումը, որը երբեկ հնարավոր չի լինի վերականգնել: Հարձակումների թիրախում են երկու երկրների միջև ռազմա-քաղաքական համագործակցության հարցերը, ակտիվանում են հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը կարող է իր տեղն ունենալ արևմտյան համակարգում, ինչը երկընտրանք կհանդիսանա դրա ակտիվ զարգացման համար, հայկական պետականության ապահովման համար և այլն:

Ակնհայտ է, որ Արևմուտքը ակտիվ աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի փոխի հայկական հասարակության մտածելակերպը: Վարկաբեկելով Ռուսաստանի կերպարը հասարակության առավել ակտիվ հատվածի՝ երիտասարդության, շրջանակներում, Արևմուտքը կկարողանա անջատել Հայաստանը Ռուսաստանից և ամբողջ տարածաշրջանը տեղափոխել սեփական շահերի տակ: Բնականաբար, դա արվելու է Հայաստանի շահերի հաշվին, որը կարող է հայտնվել բավականին բարդ իրավիճակում: Այդպիսի վառ օրինակ է այսօրվա Ուկրաինան:

Փափուկ ուժի առաջ խաղացման մեթոդները Արևմուտքի կողմից բավականին բազմազան են: Արևմտյան գրանտերը ներդրվում են գրեթե բոլոր ուղղություններով.

* Իշխանության մարմիններ;

* ԶԼՄ;

* Համալսարաններ;

* Մարզեր:

Հայաստանում գործում են բազմաթիվ ՆՔԿ, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ և Եվրոմիության կողմից: Այսօր կարելի է թվել հարյուրավոր հասարակական կազմակերպություններ, որոնք ակտիվ աշխատում են հայ-ռուսական հարաբերությունների, ԵԱՏՄ և ՕԴԿԲ դեմ: Միայն «Հայաստան – բաց հասարակություն» հիմնադրամը աջակցում է հակառուսական գաղափարախոսությունը երկրում 60-70 ՆՔԱ ֆինանսավորման միջոցով՝ ներառելով տարբեր ԶԼՄ-ներ:

Արևմտամետ քարոզիչների աշխատանքների մեթոդները Հայաստանում

* Հայաստանի տեղեկատվական պաշարները, որոնք ունեն արտասահմանյան ֆինանսավորում, իրենց առջև նպատակ են դնում վարկաբեկել Հայաստանի Եցրասիական ուղղությունը, ինչպես նաև աղավաղել ռուս-հայկական հարաբերությունների էությունը;

* Արևմտամետ հայկական կայքերը նպատակային լսարանին են ներկայացնում միայն ԵՄ կողմնակիցների կարծիները և մեկնաբանությունները և ոչ մի կերպ հարթակ են տրամադրում եվրասիական ինտեգրման կողմնակիցների համար, այդպիսով, տվյալ կայքերը հանդիսանում են միակողմանի և ոչ օբյեկտիվ տեղեկատվության կրողներ;

* Բացասական տեղեկատվության մեծ մասը ապատեղեկությունների տարրերով վեչաբերում է Ռուսաստանին, ԵԱՏՄ;

* Տվյալ տեղեկատվական պաշարները Հայաստանի բոլոր խնդիրները կապում են ԵԱՏՄ և Ռուսաստանի հետ և լռում են տվյալ ինտեգրացիոն բլոկի մեջ ներգրավվելու առավելությունների մասին;

* Տեղի է ունենում իմաստների փոխարինում, երբ ԵԱՏՄ, որպես տնտեսական միություն, ներկայացվում է հասարակությանը որպես գործիք, որը պետք է լուծի Ղարաբաղյան խնդիրը, իսկ դրա չլուծված լինելը, իբր թե, հանդիսանում է ԵԱՏՄ անդամ-երկրների մոտ ցանկության բացակայության հետևանք:

* Ոչինչ չի ասվում իրական գեոքաղաքական և սոցիալ-տնտեսական հետևաքների մասին Հայաստանի՝ դաշինքից դուրս գակու դեպքում: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի կարևորագույն ռազմավարական գործընկերը, ինչպես նաև լծավոր առևտրային-տնտեսական գործընկերը, իսկ հայկական տնտեսությունը սերտորեն կապված է ռուսականի հետ, ցանկացած արմատական շրջադարձերը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կարող են լրջագույն խնդիրներ ստեղծել ոչ միայն տնտեսական կայունության հարցում, այլև անվտանգության ճակատագրական հարցերի:

Չնայած ազդեցության արտաքին գործակալների աշխատանքներին, որոնք ուղղված են Ռուսաստանի կերպարի վարկաբեկմանը հայ երիտասարդության

ընկալման մեջ, Հայաստանում դեռևս մնում է կրթված երիտասարդության մեծ զանգված, որը կարող է խորանալ տեղի ունեցող իրադարձությունների էության մեջ և չենթարկվել շահագործումներին:

Կարծում եմ, որ այսօրվա դրությամբ շատ կարևոր է շարունակել ինտենսիվ շփումը ԵԱՏՄ երկրների երիտասարդների միջև, ինչպես նաև անհրաժեշտ է ավելի շատ համատեղ միջոցառումներ կազմակերպել, որոնք նպատակ կունենան բացահայտել շահագործիչ ազդեցության մեթոդները հետխորհրդային տարածության երիտասարդների վրա:

Վերջում կցանկանայի ցիտել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ինչը ցույց է տալիս Ռուսաստանի իրական վերաբերմունքը փափուկ ուժի նկատմամբ: Նա ասաց. ««Փափուկ ուժ» տերմինը, իր ամբողջ տարածվածության հետ մեկտեղ, անձամբ ինձ փոքր ինչ տհաճ է լսողությանս: Միջազգային հարաբերություններում ուժը, թեկուզ և «փափուկ», իր մեջ թաքցնում է լուրջ ռիսկեր և վտանգներ: Առավել ևս ժամանակակից բարդ և փոխկապակցված աշխարհում: Որտեղ կա ուժ, այնտեղ ասոցիացիաներ են առաջանում էքսպանսիայի, ճնշման, սեփական խնդիրնեը ուրիշների հաշվին լուծելու, սեփական ապրելակերպը, արժեքային համակարգը պարտադրելու, տաղանդավոր երիտասարդներին աշատանքի և ուսման մեջ ներգրավելու հետ: Համոզված եմ, որ Հայաստանի հետ մեր հարաբերություններում մենք միշտ պետք է կողմնորոշվենք դեպի իրավահավասար, փոխադարձ հարգալից երկխոսությունը, ազգային շահերի, ավանդույթների և սովորույթների հաշվի առնումը»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here