Թավադյան. Հայաստանի համար առանցքային խնդիր է հասնել ապրանքների և ծառայությունների արտահանման և ՀՆԱ 50% հարաբերակցության

0
330

Արմինֆո. Հայաստանի համար առանցքային խնդիր է հասնել ապրանքների և ծառայությունների արտահանման և ՀՆԱ 50% հարաբերակցության, որտեղ պետք է գերակշռի պատրաստի արտադրանքը: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը՝ ներկայացնելով <Հայաստանի տնտեսությունը 2018թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում> իր հետազոտությունը:

Նրա խոսքով, 2017թ. արտահանումն առաջին անգամ գերազանցեց $2 մլրդ, կազմելով` 2.2 մլրդ դոլար: Փաստացի 2017թ. ընթացքում ունենք 25% արտահանման էական աճ: 2018թ. Առաջին կիսամյակում արտադրանքի արտահանումը կազմել է 1,132 մլն դոլար, ինչը 20.6% բարձր է քան 2017թ. նույն ցուցանիշը: Արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 28.5%: Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության ժամանակ արտահանումը աճեց մոտ 50%, ինչը, փորձագետի կարծիքով, կարևորոգույն գործոն է ՀՀ մրցունակության աճի ԵԱՏՄ անդամակցության պայմաններում: Ըստ որում, Թավադյանն ընդգծել է, որ առաջնահերթ խնդիր է նաև արտահանման հետագա բազմատեսականացումը։ <Հարկ է օգտագործել ԵԱՏՄ բոլոր հնարավորությունները՝ ապրանքների արտահանումը $3 մլրդ-ի հասցնելու համար>,- նշել է նա:

2017թ. նույն ցուցանիշի համեմատ 2018թ. առաջին կիսամյակում ՀՆԱ-ն աճել է 12.9%, կազմելով 4,456 մլրդ դոլար:

Հիմնականում ԵԱՏՄ 2018թ. առաջին կիսամյակում աճեց արտահանումը քիմիական և դեղագործական արդյունաբերության (65.2%), փայտամշակման արտադրության (40.2%), տեքստիլի և տեքստիլ արտադրության (82.5%) և սննդի պատրաստի արտադրանքի (20%):

2018թ. առաջին կիսամյակում արտահանումը դեպի Ռուսաստան աճել է 27.5%, որը ԵԱՏՄ առանցքային գործընկերն է: Նկատվում է արտահանման, հատկապես պատրաստի արտադրանքի արտահանման զգալի աճ։ Դեպի Ռուսաստան արտահանման աճն ընթանում է առաջանցիկ տեմպերով։ <Արտահանման աճի մեջ առանցքային դեր ունի դրա կառուցվածքը։ Ավելացված արժեքի բարձր տոկոս ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման հիմնական հեռանկարը կապվում է Ռուսաստանի հետ։ Հարկ է օգտագործել ԵԱՏՄ հնարավորությունները դեպի միության այլ երկրներ նույնպես արտահանման զգալի աճ ապահովելու համար։ Հայաստանը Եվրամիություն արտահանում է հիմնականում հումք։ Ներդրումների առամով ԵԱՏՄ երկրներում Ռուսաստանը առաջին տեղում է: Ուղղակի ներդրումները Ռուսաստանից կազմում են Հայաստանի տնտեսությունում իրականացված ներդրումների մոտ 40%>,- հայտարարել է փորձագետը:

Այցելությունները Հայաստան 2018թ. առաջին կիսամյակում համապատասխան 2017թ. առաջին կիսամյակի աճել է 14%, իսկ զբոսաշրջությունը 10,2%: 2018թ. առաջին կիսամյակում Հայաստան այցելել է 686 հազար զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների էականա աճը պայմանավորված է ոչ միայն ԵԱՏՄ անդամակցությամբ, այլ նաև Ռուսաստանի քաղաքացիներին ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությամբ:

2018թ. առաջին կիսամյակում փոխանցումները Հայաստան կազմել են 692 մլն դոլար: Հիմանականում Հայաստանը ստանում է տրանսֆերտներ Ռուսաստանից: 2017թ. Տրանսֆերտները Ռուսաստանից կազմել են 63%, ԱՄՆ-ից՝ 14%, Ուկրաինայից՝ 5.5%: Աշխատանքային միգրացիայի հիմնական ուղղությունը Ռուսաստանն է:

Փորձագետը նշել է, որ ԵԱՏՄ-ն նպաստել է արտոնյալ վարկերի ստացմանը: Առաջին հերթին Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրացման համար: <Ի տարբերություն միջազգային կառույցներից ստացվող որոշ վարկերից Ռուսաստանից ստացվող վարկերը խիստ նպատակային են: Երկու արտոնյալ վարկ 300 մլն դոլարի չափով ուղղված են մեր պաշտպանության ամրացման համար: Այդ վարկերի արդյունավետությունը անվիճելի է: Հայաստանը Ռուսաստանից ստացել է նաև 270 մլն դոլար արտոնյալ վարկ և 30 մլն գրանտ ատոմակայանի արդիականացման համար>,- ընդգծել է նա:

Նրա խոսքով, չափազանց կարևոր են նաև կոռուպցիային դիմակայելու ծրագրերի մշակումը և դրանց հստակ իրականացումը։ Հարկ է լուծել մաքսային խնդիրները և էներգառեսուրսների գների ազատականացման և կոորդինացման հետ կապված հարցերը ԵԱՏՄ-ում։ <ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայուն և փոխկապակցված աճի համար այս խնդիրների լուծումը առաջնահերթ է>,- նշել է նա:

Ըստ որում, Թավադյանը նշել է, որ ՀՀ տնտեսության աճը, այդ թվում նաև պատրաստի արտադրանքի արտահանման աճը փաստացի չի արտահայտվել այն ցուցանիշներում, որոնց միջոցով առաջին հերթին գնահատվում է բնակչության կենսամակարդակը: Խոսքը աշխատավարձերի, թոշակների, առաջին անհրաժեշտության ապրանքների գների, գործազրկության, իրական տոկոսադրույքների, միգրացիայի տեմպերի մասին է: Այն դեպքում, երբ սպառողական զամբյուղը 51 հազար դրամ է, նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է, բազային կենսաթոշակը 16 հազար դրամ է և դրանք մնում են անփոփոխ 2015թ.-ից: Նրա խոսքով, բանկային տոկոսադրույքները բարձր են, ինչը չի նպաստում ներդրումներին հատկապես միջին և փոքր բիզնեսում և իր բացասական հետևանքն է թողում գործազրկության մակարդակի վրա:

Մակրոտնտեսական ցուցանիշների աճը, ինչպես ընդգծել է Թավադյանը, հիմնականում ապահովվում է այն պայմանների հաշվին, որոնք ստեղծվել են ԵԱՏՄ-ում: Սկսած մաքսատուրքերի վերացումից, գործառույթների պարզեցումից և գազի գնից: <Հայաստանի դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կորդինացումը այժմ հատկապես կարևոր է նաև կարևոր են հակամենաշնորհային և հակակոռուպցիոն պայքարի կոնկրետ ծրագրերի ձևավարումը և իրականացումը, քանզի առանց դրա անհնար է լիարժեք զարգացնել տնտեսությունը և օգտագործել ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը>,- ամփոփել է նա:

 

Finport.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here