ԲՀԿ-ական պատգամավորը 2021 թվականին ԵԱՏՄ երկրների հետ ակտիվություն է կանխատեսում առեւտրի ոլորտում

0
352

Կարելի է կանխատեսել, որ 2021 թվականին ԵԱՏՄ երկրների հետ արտաքին առեւտրի ոլորտում որոշակի ակտիվություն կլինի թուրքական ծագման ապրանքների՝ Հայաստան ներմուծման ժամանակավոր արգելքի կապակցությամբ: Այս մասին մարտի 19-ին «Հայ-ռուսական ռազմավարական միության արդի հիմնախնդիրները ժամանակակից սպառնալիքների եւ մարտահրավերների առջեւ» խորագրով  քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական ​​հանձնաժողովի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ 2020-ին կորոնավիրուսի պատճառով ներդրված լոքդաունը եւ սահմանափակումները բացասաբար են անդրադարձել ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ առեւտրի ծավալների վրա, ինչը հիմնականում պայմանավորված էր ապրանքների արտադրության կտրուկ անկմամբ, տրանսպորտային հաղորդակցությունների ընդհատումներով եւ սպառման ծավալների կրճատմամբ:

«Հայաստանը Ռուսաստան է արտահանում հիմնականում ալկոհոլ, մրգեր, բանջարեղեն, հագուստ, ձուկ, շոկոլադ եւ այլն: ԵԱՏՄ անդամ այլ երկրների հետ առեւտրաշրջանառությունն ավելի համեստ է, քան Ռուսաստանի հետ: Ընդ որում, հարկ է նշել, որ հայկական պահածոյացված մրգերի եւ բանջարեղենի եւ  ոսկերչական իրերի արտահանումը Բելառուս եւ Ղազախստան սկսել է աճել»,- հավելեց պատգամավորը:

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here