Ղազախստանի դեսպան. 30 տարում ԵՏՄ անդամ երկրները բավական զգալի հաջողությունների են հասել զարգացման գործում

0
452

Այս պատմական, բայց բավական կարճ ժամանակահատվածում ԵՏՄ անդամ երկրները բավական զգալի հաջողությունների են հասել զարգացման գործում։ Այս մասին դեկտեմբերի 15-ին հայտարարեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւը Եվրասիական փորձագիտական ​​ակումբի 7-րդ ամենամյա հանդիպման՝ «ԵՏՄ 7 տարիները. երեկ, այսօր, վաղը» համաժողովի ժամանակ։

Դեսպանի խոսքով՝ ձեռք են բերվել երկկողմ եւ բազմակողմ համագործակցության բարձր ցուցանիշներ։ «Այսօր Ղազախստանի ՀՆԱ-ն գերազանցում է 180 միլիարդ դոլարը։ 30 տարվա ընթացքում այն ​​աճել է ավելի քան 17 անգամ։ Այն Կենտրոնական Ասիայի ամենախոշոր տնտեսությունն է, որը կազմում է տարածաշրջանի ՀՆԱ-ի կեսից ավելին»,-ասաց Իմանբաեւը։

Ղազախստանը, ինչպես նշեց Իմանբաեւը, համարվում է տարածաշրջանում լավագույն ներդրումային միջավայր ունեցող երկիր։ Ըստ Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշի զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը։

Անկախությունից ի վեր այն ներգրավել է ավելի քան 370 միլիարդ դոլարի ուղղակի արտասահմանյան ներդրումներ: «Ղազախստանին բաժին է ընկնում Կենտրոնական Ասիայում ներգրավված օտարերկրյա ուղղակի երդրումների ավելի քան 70%-ը»,-ասաց դեսպանը։

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here