Հայաստանում Բելառուսի դեսպան. Հայաստանն ու Բելառուսն առանց ԵԱՏՄ-ի չեն կարող գոյատեւել

0
445

Այնպիսի հզոր երկրներ, ինչպիսիք են Իրանն ու Հնդկաստանը, Կուբան, Վիետնամը եւ շատ ուրիշներ, մեծ ուշադրություն են դարձնում Եվրասիական տնտեսական միությանը։ Այս մասին դեկտեմբերի 15-ին Եվրասիական փորձագիտական ​​ակումբի 7-րդ տարեկան նիստին «ԵԱՏՄ-ի 7 տարիները. երեկ, այսօր, վաղը» համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:

Դեսպանի խոսքով՝ տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն ապացուցել է իր կենսունակությունը: Նա ընդգծեց, որ ԵԱՏՄ-ն բախտորոշ է դարձել Բելառուսի համար. «Բելառուսում մեզ մոտ հիբրիդային պատերազմ է ընթանում, եւ ոմանք ասում են, որ այն կարող է իսկական պատերազմի վերածվել։ Բայց, չնայած մեր երկրի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցներին, մենք կարողացանք ավելացնել արտահանումը, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի շնորհիվ։ Մեր գյուղատնտեսությունը չի հասցնում միս ու կաթնամթերք արտադրել։ Այսօր, օրինակ, մի քանի հարյուր ավտոբուս ուղարկեցինք Լենինգրադ։ Այդ քաղաքն ինձ համար միշտ Լենինգրադ կմնա»,- ասաց Կոնյուկը։

Նա նաեւ նշեց, որ այնպիսի փոքր երկրներին, ինչպիսիք են Հայաստանը եւ Բելառուսը, առանց ԵԱՏՄ անդամակցության շատ դժվար կլինի: «Առանց Եվրասիական տնտեսական միության մենք չենք կարողանա գոյատեւել, մեզ առանձին պարզապես կոչնչացնեն, եւ դա փաստ է։ Երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդհանրապես հայտարարեց, որ Ռուսաստանի եւ Բելառուսի միությունն ավելի ուժեղ է լինելու, քան Եվրամիությունը։ Եվ դրանով ամեն ինչ ասված է: Այդպես էլ կլինի»,- վստահ է դեսպանը։

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here