Միայն Ռուսաստանի միջնորդությամբ Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են իրականացվել կոնսոլիդացնող տնտեսական նախագծեր. փորձագետ

0
430

Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների ինտեգրացիոն մերձեցման համար միավորող գործոն են հանդիսանում ենթակառուցվածքային նախագծերի առաջխաղացման եւ իրականացման հնարավորությունները, որոնցում առաջատար դեր է խաղում Ռուսաստանը: Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնտեսական հետազոտությունների բաժնի վարիչ Ազա Միհրանյանը։

“Ռուսաստանը, որը հանդիսանում է այդ նախագծերի համակարգողը, կարող է իր հնարավորությունների, հզորության, տնտեսական ներուժի եւ սեփական շահագրգռվածության հաշվին գտնել փոխզիջումային, այլընտրանքային լուծումներ, որոնք ձեռնտու են բոլոր կողմերին։ Կարծում եմ, որ 2022-ը կդառնա այդ նախագծերի իրականացման տարի”, — նկատեց փորձագետը։

Միհրանյանի կարծիքով ՝ դա կհանգեցնի տարածաշրջանի կոնսոլիդացմանը, ինչպես դա եղել է վերջին 30 տարիների ընթացքում։ “Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ նման համագործակցությունից կարող է ավելի շատ շահել նաեւ Վրաստանը։ Թեև այդ առումով կան նաև հակասություններ։ Սակայն այդ բոլոր նախագծերը կարող են ձեւակերպվել եւ իրականացվել միայն ռուսական կողմի միջնորդությամբ”, — ընդգծել է փորձագետը ՝ նկատելով, որ դա կօգնի տարածաշրջանի երկրների տնտեսություններին դուրս գալ բարդ իրավիճակից:

Infoport.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here