ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար դրական էֆեկտ ունի. Մանասերյան

0
85

ԵԱՏՄ-ին անդամակցությունը դրական է ազդում Հայաստանի համար. վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, տնտեսական մեծ հաջողությունների է հասել։ Եվ այս ամենին մենք հասել ենք ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող գործունեության արդյունքում։ Այս մասին «Հայաստանը ԵԱՏՄ-ում. ինտեգրացիոն գործընթացի ընթացիկ արդյունքներն ու տեսանելի հեռանկարները» մամուլի ասուլիսում ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։

Թվարկելով ԵԱՏՄ 2023թ. վիճակագրական տարեգրքի տվյալները՝ տնտեսագետը նշել է, որ «Հայաստանի տնտեսության աճը 2022թ. արդյունքներով ամենաբարձրն է եղել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից։ Այսպիսով, Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա համեմատ արձանագրել է 12,6 տոկոս աճ։ Միաժամանակ, Ղրղըզստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 6,3 Ղազախստանում՝ 3,2, իսկ Բելառուսում եւ Ռուսաստանում համապատասխանաբար 4,7 եւ 2,1 տոկոս անկում է գրանցվել։ 2022 թվականին ԵԱՏՄ տնտեսությունն ընդհանուր առմամբ կրճատվել է 1,6 տոկոսով։ Եվ չնայած 2023 թվականի առաջին 11 ամիսներին Ռուսաստանի մասնաբաժինը ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ նվազել է, Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն այս ժամանակահատվածում աճել է մոտ 42 տոկոսով, իսկ ԵԱՏՄ-ի հետ՝ 38-ով։ Մի շարք երկրներում զգալի աճ է գրանցվել (Չինաստան, ԱՄԷ, Հոնկոնգ)։ Ներդրումների առումով ԱՄԷ-ն Հայաստանում ամենամեծ օտարերկրյա ներդրողն է»,- ասել է նա։

Մանասերյանը ներկայացրել է նաեւ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները. Հայաստանի արտաքին եւ փոխադարձ առեւտրաշրջանառության ծավալը 2023 թվականի հունվար-հոկտեմբերին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 41.2 տոկոսով եւ կազմել $15,445,535.0 հազ.։ Համեմատության համար նա նշել է, որ ապրանքաշրջանառության ծավալը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2023 թվականի 10 ամսում կազմել է 5,4 մլրդ դոլար՝ 2022 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ ավելանալով 40,8 տոկոսով։ Միաժամանակ, արտահանումը հաշվետու ժամանակահատվածում հասել է 2,9 մլրդ դոլարի՝ 63 տոկոս աճով, իսկ ներմուծումը՝ 2,7 մլրդ դոլար (աճը՝ 16,6 տոկոս)։

«Հայկական լրատվամիջոցները վերջերս ակտիվորեն քննարկում էին Վերին Լարսում հայկական ապրանքների ուշացման պատճառների հնարավոր քաղաքական տարրի թեման։ Մեր կարծիքով՝ չպետք է մոռանալ որակի վերահսկողության անհրաժեշտության մասին։ Օրինակ, Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը օրերս զգուշացրել է հանրապետությունում կաթնամթերք արտադրողներին եւ արտահանողներին ԵԱՏՄ որակի չափանիշների պահանջներին համապատասխանելու մասին։

«Ռուսական կողմի խնդրանքով ՌԴ արտահանվող կաթնամթերքը պետք է պատրաստված լինի բացառապես հայկական հումքից, եւ ձեռնարկատերերին կոչ է արվել խստորեն գնահատել իրենց արտադրության ռիսկերը, վերացնել դրանք, համապատասխանեցնել արտադրական ողջ գործընթացը, ինչպես նաեւև ԵԱՏՄ օրենսդրությամբ եւ տեխնիկական կանոնակարգերով ներդնել Կրիտիկական ռիսկերի վերլուծության վերահսկման կետերի համակարգ»,- նշել է նա։ Չնայած դժվարություններին, շարունակել է Մանասերյանը, ԵԱՏՄ-ին անդամակցություն, այն է՝ մաքսատան բացակայությունը, անպատնեշ միջավայրը, կապիտալների, աշխատուժի ազատ տեղաշշարժը, ԵԱՏՄ խոշոր շուկայի հասանելիությունը, այս ամենը հսկայական առավելություններ է տալիս Հայաստանին եւ տնտեսական թռիչքի պատճառն է, որն այսօր ունի երկիրը։

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here