Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անսպասելի չէին. քաղտեխնոլոգ

0
301

Չէի ասի, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքները անսպասելի էին. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն ՀակոբյանըՆա նշեց, որ «Ծառուկյան» դաշինքն, ըստ էության, ստացավ Հայաստանում ընդդիմադիր էլեկտրորատի ձայների մի մասը, ինչի արդյունքում մնացած ընդդիմադիր ուժերը չստացան անցողիկ ձայներ:

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, ապա Վիգեն Հակոբյանն ասաց, թե նրանք բավական ակտիվ, հաջող նախընտրական քարոզարշավ անցկացրին, ուստի անակնկալ չէր, որ հաջորդ խորհրդարանում կլինեն 3-րդ խոշոր ուժը:

Խոսելով ՀՅԴ մասին՝ Վիգեն Հակոբյանը հիշեցրեց, որ Դաշնակցությունը իշխող ՀՀԿ-ի հետ ունի քաղաքական համագործակցության հուշագիր: «Փաստորեն, կարող ենք փաստել, որ իշխող ՀՀԿ-ն ցանկության դեպքում կկարողանա մեծամասնություն կազմել հաջորդ խորհրդարանում և միաձնյա ձևավորել կառավարություն: Բայց քանի որ ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի միջև կա համագործակցության երկարաժամկետ հուշագիր, հավանաբար, նրանք կստեղծեն կոալիցիոն կառավարություն, կունենան հաջորդ ԱԺ-ում 61-ից 62 տոկոս տեղ՝ կազմելով կայուն մեծամասնություն»,- նշեց Վ. Հակոբյանը:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ «Ծառուկյան» դաշինքի ու «Ելք»-ի միջև դժվար թե ընդդիմադիր կոալիցիա կազմվի, որովհետև այս երկու ուժերը տարբեր մոտեցումներ ու նպատակներ ունեն:

Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ փոքր սենսացիա կարելի է համարել այն, որ խորհրդարան չանցավ «Հայկական վերածնունդ»-ը, որը իշխանամետ ուժ էր համարվում, բայց երբեմն տանում էր ընդդիմադիր գործունեություն:

Քաղտեխնոլոգը, սակայն, ասաց, որ Հայաստանում մեծ մասը գոհ է, որ ՀՎԿ-ն ԱԺ չի անցել:

ՀՀԿ-ի վերաբերյալ, Վիգեն Հակոբյանն ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով տանում էր քարոզարշավը, բավական ժողովրդավարական ոճ ունի հանրության մեջ ու տանում էր արևմտյան երկներին հարիր քաղաքակիրթ քարոզարշավ:

 

 

Tert.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here