Արամ Սաֆարյան. Եվրասիական փորձագիտական ակումբում անհրաժեշտ է հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն ստեղծել

0
389

Հայաստանի փորձագիտական հանրությունն անհրաժեշտություն է համարում ԵՓԱ-ում հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն ստեղծելը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Նա տեղեկացրեց, որ ԵՓԱ շրջանակում անհրաժեշտ է նման կենտրոն ստեղծել, որը առնվազն տարին երկու անգամ որակյալ հետազոտություններ կանցկացնի ԵԱՏՄ երկրներում հասարակական տրամադրվածության եւ սպասելիքների մասին:

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի՝ «ՀՀ տնտեսությունը 2020-ի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում երկրի անդամակցության համատեքստում» հետազոտության մեջ նշվում է, որ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ինչպես են երկրի քաղաքացիներն արձագանքում ինտեգրացիոն գործընթացներին:

Զեկույցում ներկայացված են նաեւ ԵԱՏՄ-ում երկրի անդամակցության վերաբերյալ ՀՀ քաղաքացիների կարծիքի մասին Կովկասի կենտրոնի անցկացրած հետազոտության տվյալները:

Հարցվածների 11 տոկոսը ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը համարում է միանշանակ արդյունավետ, 32 տոկոսը՝ ամենայն հավանականությամբ արդյունավետ, 26 տոկոսը՝ կասկածում է՝ կարծելով, որ կան ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր:

Հարցվածների միայն 5 տոկոսն է կարծում, որ միայն բացասակայն կողմեր կան: Հարցվածների 26 տոկոսն ընդհանրապես չի կարողացել պատասխանել այդ հարցին: Հարցումն անցկացվել է 1491 չափահաս քաղաքացիների շրջանում:

News.am 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here