Մանասերյան. ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացն ակտիվանում է

0
486

Չնայած պանդեմիայի բացասական հետեւանքներին՝ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացն ակտիվանում է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ ներկայացնելով իր հետազոտությունը՝ «ՀՀ տնտեսությունը 2020-ի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում երկրի անդամակցության համատեքստում»:

Նրա խոսքով՝ առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ արտաքին առեւտրային ծավալները ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման մասով կրճատվել են: Միեւնույն ժամանակ, ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես՝ ՌԴ, հայկական արտադրանքի արտահանման ծավալները շարունակում են աճել:

Ընդ որում, Միության անդամ երկրների պետական վերահսկող եւ կարգավորող մարմինները սկսել են արդյունավետորեն համագործակցել շատ բացասական երեւույթների եւ տնտեսական անվտանգության սպառնալիքների դեմ:

Բացառություն չէ նաեւ կորոնավիրուսի դեմ ԵԱՏՄ երկրների համատեղ պայքարը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն սկսում է իրականացնել նորարարական-ներդրումային ծրագրեր տիեզերական, արդյունաբերական եւ ագրոարդյունաբերական ոլորտներում:

Միեւնույն ժամանակ, Մանասերյանը նշեց առկա խնդիրները:

Մասնավորապես, փորձագետն անդրադարձավ Միության շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների չկատարման խնդիրները: Նա նշեց, որ ԵԱՏՄ տարբեր հանդիպումների ժամանակ քննարկվում են բարիերները վերացնելու հնարավորությունները, ինչն արդեն հանգեցնում է զգալի արդյունքների:

«Օրինակ, Հայաստանը պետք է վերացներ 2 բարիեր եւ հասցրել է դա անել սահմանված ժամկետում: Մեկ որոշումն արդեն ուժի մեջ է մտել, մյուսը՝ ընդունվել  է եւ ուժի մեջ կմտնի 3 ամսվա ընթացքում: Ռուսաստանը վերացրել է 3-ից երկու բարիերները: Դեռեւս կա մոտ 10 բարիեր, որոնցից 8-ը փաստացի վերացվել են»,-հայտարարեց նա:

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here