ՀՀ-ՌԴ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆՆ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ. ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ

0
311

ՀՀ-ՌԴ տնտեսական հետաքրքրությունն իրենն է թելադրում: Երևանի «Կոնգրես» հյուրանոցում շարունակվող «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի ընթացքում այս մասին ասաց Երևանի տնտեսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը՝ խոսելով «Հայաստանը և Մաքսային միությունը» թեմայի շուրջ: Նա մանրամասնորեն ներկայացրեց, թե Հայաստանն ինչ տնտեսական թելերով է կապված Ռուսաստանին: Ըստ նրա՝ պետք է հանրային հետաքրքրությունները տարբերել տնտեսական հետաքրքրություններից, որոնք երկար որոշման կարիք ունեն և շատ ժամանակ կարող են արգելափակել շատ այլ գործընթացներ: «Քաղաքականության և տնտեսության միահյուսվածության դեպքում տնտեսական հետաքրքրությունն իրենն է թելադրում»,- նշեց տնտեսագետը: Առաջարկում ենք մանրամասն ելույթին ծանոթանալ տեսանյութի միջոցով. http://www.youtube.com/watch?v=5yHfxVcJG_I [ http://www.youtube.com/watch?v=5yHfxVcJG_I ] http://www.1in.am [ http://www.1in.am/arm/armenia_foreignpolicy_238976.html ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here