Սամվել Մանուկյանը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերություններում անզգուշություն թույլ տալ չի կարելի

0
326

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունների հարցում ՀՀ իշխանությունների անզգուշությունը հղի կլինի հզոր ցնցումներով։ Այս մասին հուլիսի 7-ին տեղի ունեցած «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինք. իրողություններ և արդի մարտահրավերներ» խորագրով համաժողովին իր ելույթում նշեց Մանուկյանը:

«Էթնիկ կոնս­տանտ­­ների բովան­դակությունը փոխվում է շատ ավելի դանդաղ, քան քաղաքական պրո­ցեսների պարբերություններ են։ Հետևաբար, Հայաստանի հասարա­­կությունում պրո­ռու­սական կողմնորոշումը դեռևս շատ երկար ժամանակ հասարակական և քաղաքական պրոցեսների վրա կունենա բա­ցա­հայտ և լատենտ հզոր ազդեցություն»,- նշեց Սամվել Մանուկյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սոցիոլոգիական գիտությունների թեկնածուն անդրադարձավ նաև Ռուսաստանի ու Եվրոպայի նկատմամբ հայերի դիրքորոշումների դինամիկային՝ նշելով, որ պրոեվրոպական դիրքորոշման մակարդակը վերջին շրջանում աճել է հատկապես մարզային քաղաքներում:

«Վերջին հինգ տարիների ընթացքում պրոեվրո­պա­կան դիրքորոշումների մակարդակն աճել է համարյա բոլոր սոցիալ-ժողովրդագրա­կան խմբերում: Մանավանդ մարզային քաղաքներում, որտեղ առավել ինտենսիվ են գործում միջազգային կազմակերպություններից աջա­կցու­թյուն ստացող հասարակական կազմակերպությունները»,- ասաց Մանուկյանը:

Բանախոսն ընդհանրացրեց նաև վերջին 6 տարիներին Ռուսաստանի նկատմամբ հայերի դիրքորոշումների վիճակի, դինամիկայի և կառուցվածքի մասին հետազոտությունները: Այս տարիների ընթացքում պրոռուսական դիրքորոշումը հասարակության շրջանում նվազել է 5%-ով, բայց Մանուկյանը իշխանություններին խորհուրդ է տալիս չշտապել երկու պետությունների հարաբերությունների կտրուկ փոփոխություններում, քանի որ դրանք կարող են ծանր հետևանքների հանգեցնել:

 

Armenpress.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here