«Դավաճանի, քցողի համբավ ձեռք բերելը լավ բան չէ. Պետք է ազդակ ուղարկել Ռուսաստան». Արամ Սաֆարյան

0
409

«Ինտեգրացիա և զարգացում» հ/կ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի համար կարևոր է պահպանել այն քաղաքական կուրսը, որը եղել է նախորդ իշխանությունների ժամանակ:

«Կարևոր է, որ Հայաստանը պահպանի այն քաղաքական կուրսը, որը մինչև հիմա ապահովել է մեր ազգային անվտանգությունը, տարել տնտեսական զարգացման ուղիով: Կարծում ենք, որ ՀՀ բնակչության մեծ մասը ՀՀ քաղաքական ուժերից նախընտրական այս շրջանում իրավունք ունի ակնկալել հստակ դիրքորոշում հայ-ռուսական քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ համագործակցության զարգացման մեջ իրենց համաձայնության, ակտիվ ներդրման, հետապնդած նպատակների մասին:

Պետք է ազդակ ուղարկել Ռուսաստան, որ ՀՀ-ն չի շեղվել բազմավեկտոր քաղաքականության իր ուղուց: Մեր պատրաստի արտադրանքի հիմնական գնորդը Ռուսաստանն է, տնտեսական աճող ցուցանիշների զգալի մասը գալիս է հայ-ռուսական տնտեսական համագործակցությունից, 2019թ. ընթացքում շարունակական զարգացում ենք ունենալու: Իսկ ռազմաքաղաքական համագործակցությունը ՌԴ-ի հետ ավելացնում է մեր անվտանգությունն այս տարածաշրջանում»,- ասաց Արամ Սաֆարյանը:

Նա կարծում է նաեւ, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ն 2006-թվականի կարեւոր ներկայություն են ունեցել ռուսական քաղաքական դաշտում`հայ-ռուսական հարաբերությունների սերտացման համատեքստում եւ այդ պոտենցյալը չպետք է կորսվի:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին, Յուրի Խաչատուրովին հետ կանչելուն, նա նշեց, որ սա որոշակի քաղաքական անփորձության արդյունք է: «Ինչ լուծում էլ լինի, մեծ ողբերգություն չի կատարվելու»: Նա գտնում է, որ անգամ այս`ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ տեղի ունեցածի, պարագայում մենք կարող ենք դիվիդենտներ շահել, եթե Հայաստանը հայ-ռուսական հարաբերություններում վստահելի գործընկեր ընկալվի: «Դավաճանի, քցողի համբավ ձեռք բերելը լավ բան չէ»,- ասաց նա:

 

Hayeli.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here