Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ-ում մեր երկրի նախագահության տարում (2019թ.)

0
765

ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար,

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ

 

Հոդվածը պատրաստված է Եվրասիական փորձագիտական ակումբի նախաձեռնությամբ

Երկրի տնտեսական անվտանգության գլխավոր խնդիրը կայուն տնտեսական զարգացումն ու արտահանման էական աճն է, ինչը հատկապես կարևոր է փոքր տնտեսություն ունեցող երկրների համար: Միասնական տարածաշրջանային տնտեսության ձևավորումը ենթադրում է ոչ միայն միասնական կառավարման մարմինների ստեղծում ու եվրասիական տնտեսական ինտեգրացիայի անդամ-երկրների գործողությունների կոորդինացիա, այլ և բոլոր ազգային տնտեսությունների փոխադրում սկզբունքայնորեն նոր ռելսերի վրա, դրանց վերակողմնորոշում դեպի համընդհանուր ՀՆԱ-ի «համաձայնեցված մակրոտնտեսության» քաղաքականություն, արտահանման աճ, զբաղվածության մակարդակի էական բարձրացում: Հարկ է նշել Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի «ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի ստեղծման մասին» կարևոր որոշումը, որի նպատակն է ԵԱՏՄ երկրների արդյունաբերական քաղաքականության համաձայնեցումը, և ԵԱՏՄ  արդյունաբերական համալիրի զարգացման ռազմավարությանը, ուղղություններին և հեռանկարներին վերաբերող առաջարկների նախապատրաստումը[1]:

Հայաստանի գլխավոր շուկան՝ ավանդաբար ռուսական շուկան է: Ռուսաստանի հետ հարաբերությունները զգալիորեն ուժեղացնում են երկրի, մասնավորապես, տնտեսական անվտանգությունը և նպաստում է ՀՆԱ-ի աճին ու կառուցվածքի բարելավմանը, արտահանման աճի ապահովմանը, առևտրական բալանսի դեֆիցիտի և, իհարկե, բնակչության զբաղվածության խնդիրների լուծմանը:

Այս կամ այլ միության անդամակցությունը պետք է, անշուշտ, էականորեն ավելացնի արտահանման հնարավորությունները և բարելավի առևտրական բալանսի վիճակը: Հայաստանին անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել ԵԱՏՄ-ի, հատկապես ռուսական շուկայի հնարավորությունները: Առանց Ռուսաստանի շուկայի Հայաստանին բավական բարդ կլինի ավելացնել իր պատրաստի ապրանքների արտահանումը:

Հայաստանի արտահանման և ներմուծման աճի տեմպերը ներկայացված են Աղյուսակ 1 և 2-ում:

 

Աղյուսակ 1.        Հայաստանի արտահանումը

Տարի 2016 2017 2018 2019
Երկիր մլն դոլ Աճ % մլնդոլ Աճ % մլնդոլ Աճ % մլնդոլ Աճ
 %
Ռուսաստանի Դաշնություն 374 52.9 531 41.8 652 22.8 718 10.2
ԵՄ երկրներ 479 15.9 609 27.2 684 12.3 583 -14.7
Միջին Արևելք 313 21.1 359 14.6 392 9.2 394 0.5
Չինաստան 154 -9.7 125 -19.0 113 -9.4 198 75.2
Հետխորհրդային տարածքի այլ երկրներ 183 11.9 185 1.2 118 -36.3 132 11.9
ԱՄՆ և Կանադա 181 7.7 79 -56.1 81 2.2 116 43.2
Այլ երկրներ 105 65.6 295 181.4 358 21.3 479 33.7
Ընդամենը 1,789 20.5 2,184 22.0 2,398 9.8 2,621 9.3

 

Աղյուսակ 2. Հայաստանի ներմուծումը

Տարի 2016 2017 2018 2019
Երկիր մլն դոլ Աճ % մլն դոլ Աճ % մլն դոլ Աճ % մլն դոլ Աճ %
Ռուսաստանի Դաշնություն 730 12.7 1,267 73.5 1,395 10.1 1,631 16.9
ԵՄ երկրներ 791 -3.6 956 20.9 1,231 28.8 1,146 -6.9
Միջին Արևելք 468 2.0 535 14.3 645 20.5 726 12.6
Չինաստան 363 -0.7 521 43.6 592 13.7 696 17.6
Հետխորհրդային տարածքի այլ երկրներ 206 11.0 280 35.7 452 61.4 534 18.2
ԱՄՆ և Կանադա 134 -16.8 182 36.3 258 41.6 438 69.9
Այլ երկրներ 580 -3.5 394 -32.0 387 -1.9 327 -15.5
Ընդամենը 3,273 1.1 4,137 26.4 4,964 20.0 5,505 10.9

 

2019 թ. Հայաստանի արտահանման աճը կազմել է 9.3% և ապահովվել է հիմնականում Ռուսաստան և մասամբ Չինաստան արտահաման աճի հաշվին:

Հարկ է նշել, որ ԵԱՏՄ պայմանագրի 4-րդ «Միության հիմնական նպատակները» հոդվածով նախատեսվում է. Միության հիմնական նպատակներն են ոչ միայն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ձևավորումը, այլև ազգային տնտեսությունների համակողմանի արդիականացումը, կոոպերացիան և մրցունակության բարձրացումը[2]: Հայաստանում ԵԱՏՄ անդամակցությունը, որպես տնտեսության զարգացման առավել արդյունավետ ուղի, ընկալվում է բոլոր քաղաքական ուժերի կողմից: Գործնականում Հայաստանի բոլոր գլխավոր կուսակցություններըԵԱՏՄ անդամակցությունը նպատակահարմար են գտնում: Կյանքն ապացուցեց մեր եզրահանգումների ճշմարտացիությունը Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների մասին[3]:

ԵԱՏՄ արտահանման աճի պատճառները հետևյալն են.

— Մաքսատուրքերի վերացման մասին համաձայնագրի ստորագրումը,

— Բոլոր ընթացակարգերի պարզեցումը սկսած արտահանման արտոնագրերի ձևակերպումից ու ստացումից, վերջացնելով մաքսային ձևակերպմամբ,

— Արժեզրկման և ազգային տարադրամների փոխարժեքների տատանման նվազեցումը,

— Էներգառեսուրսների արտոնյալ գները,

— Ռուսական ներդրումների աճը:

Ռուսաստանն առաջին տեղում է ԵԱՏՄ երկրներ ներդրումների ծավալով: Վերջին երեք տարվա ընթացքում Ռուսաստանի ուղիղ ներդրումները կազմում են Հայաստանի տնտեսության մեջ բոլոր ուղիղ ներդրումների 51%: Փոխադարձ ներդրումների գործոնը չափազանց կարևոր է ԵԱՏՄ պայմանագրի գլխավոր նպատակներից մեկի՝ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կոոպերացիայի համար:

ՀՀ արտաքին տնտեսական կապերի արդի վիճակը և ուղղությունըցույց են տալիս տնտեսության հետագա զարգացման իրական վեկտորը.

— Պատրաստի արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է Ռուսաստան,

— Հայաստանի տրանսֆերտների 63% գալիս է Ռուսաստանից,

— Հանրապետություն մտնող էներգակիրների զգալի մասը գալիս է ՌԴ-ից (գազ՝ մոտ 90%, միջուկային վառելիք՝ 100%),

— Օտարերկրյաուղիղ ներդրումների 51% գալիս է ռուսաստանյան ընկերություններից:

Էներգակիրների, ինչպես նաև ռազմավարական նշանակության արտադրանքի գների մասով ամենալայն հնարավորությունները տրամադրում է նախ և առաջ ԵԱՏՄ առաջնորդ Ռուսաստանի Դաշնությունը: Հարկ է նշել, որ ԵԱՏՄ-ն լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում արտոնյալ վարկեր ստանալու համար: Ընդ որում, առաջին հերթին Հայաստանի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար: Ի տարբերություն միջազգային կազմակերպությունների վարկերի Ռուսաստանից ստացվում են խիստ նպատակային վարկեր: 300 միլիոն դոլարի չափով երկու արտոնյալ վարկերը ուղղված են մեր հայրենիքի պաշտպանունակության բարձրացմանը: Տրամադրված վարկերի արդյունավետությունն անառարկելի է: Բացի այդ 270 մլն և 30 մլն. դոլարի նպատակային վարկերը, որոնք Հայաստանը ստացել է Ռուսաստանից որպես գրանտ, անհրաժեշտ էին ատոմակայանի արդիականացման և շահագործման ժամկետը երկարաձգելու համար:

Միջոցառումների երկու ասպեկտները՝ մաքսատուրքերի վերացումը և ներմուծվող հումքի գների նվազումը, անշուշտ, նպաստում են արտահանման աճին և գործազրկության կրճատմանը: Էներգակիրների գների նվազումը դրականորեն ազդեց տեղական արտադրանքի մրցունակության վրա: Միևնույն ժամանակ մեր երկրների միջև դեռ կիրառվում են որոշակի սահմանափակումներ: Շատ կարևոր է ԵԱՏՄ շրջանակներումէականորեն իջեցնել Հայաստանի կողմիցկիրառվող 47, իսկ Ռուսաստանի՝ 55 սահմանափակումների թիվը: Դրա համար անհրաժեշտ կլինի նաև վարել համաձայնեցված հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն:

Հայաստանի տուրիզմի հնարավորությունները շատ առումներով պայմանավորված են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ (ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորության համատեքստում), ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների ներքին անձնագրով Հայաստան այցելելու հնարավորությամբ: Հիմնականում Հայաստանը տրանսֆերտները ստանում է Ռուսաստանից (64%): Աշխատանքային միգրացիայի ուղղությունը՝ ավանդաբար Ռուսաստանն է:

Աղյուսակ 3. Այցելուներ, որոնք ԱՀԿ մեթոդոլոգիաով տուրիստ են հանդիսանում

 Տարի 2014 2015 2016 2017 2018 2019
Մարդ 1,203,745 1,192,119 1,259,657 1,494,779 1,651,782 1,894,377
рост 11.30% -1.00% 5.70% 18.70% 10.50% 14.70%

Անշուշտ, չափազանց կարևոր նշանակություն ունի նաև Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ձևավորումը: Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին Հայաստանի վարչապետն ընդգծեց. «Մենք տրամադրված ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի առավել արդյունավետ մասնակցությանը և ամեն ջանք կգործադրենք համագործակցության մեխանիզմների կատարելագործման և չորս ազատությունների գործնական նվաճման համար»[4]:

Ազատության բոլոր չորս պարամետրերը՝ ապրանքների , ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների շարժը պետք է գործեն առանց բացառումների: Կոոպերացիայի և, առաջին հերթին, ԵԱՏՄ երկրների ռազմավարական օբյեկտների արդիականացման ճանապարհային քարտեզի մշակումը, հաշվի առնելով ԵԱՏՄ պայմանագիրը և «Արդյունաբերական քաղաքականության մասին»[5] ՌԴ օրենքը, արդիական խնդիր է: Transparency International միջազգային կազմակերպության գնահատականով  Հայաստանում կոռուպցիայի ընկալման ինդեքսը հավասարվել է 42% և մենք  105-րդ տեղից տեղափոխվել ենք 77-րդ տեղը, ինչը առանցքային նշանակություն ունի ներդրումների համար: Անհրաժեշտ է, որ մենք նպատակադրվենք մտնել կոռուպցիայից «զերծ» 50 երկրների շարքը:

 

Միության արդիական խնդիրները հատկապես Հայաստանի ԵԱՏՄ նախագահության համատեքսում

— Հայաստանին անհրաժեշտ է օգտվել ԵԱՏՄ երկրների հետ ռուս-հայկական համատեղ ձեռնարկությունների ստեղծման բոլոր հնարավորություններից: Դրան կնպաստեն միներալ արտադրանքի գների համահարթեցումը, Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագումը: Համագործակցության հեռանկարներ կան ռազմարդյունաբերության, էներգետիկայի, մետաղագործության, մեքենաշինության, էլեկտրատեխնիկայի և գործիքաշինության ոլորտներում, ինչպես նաև ներդրումներ ներգրավելու հնարավորություն շինանյութերի արտադրության, քիմիական, թեթև, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղերի արտադրության և տուրիզմի զարգացման համար:

— Անհրաժեշտ է հստակ կատարել արժեզրկման մակարդակին վերաբերող ԵԱՏՄ պայմանագրի 63-րդ հոդվածը և աստիճանաբար իջեցնել արժեզրկման մակարդակների տարբերությունը մինչև Պայմանագրով նախատեսված 3%: Նպատակահարմար է, որ էներգակիրների ձեռքբերման ժամանակ ԵԱՏՄ երկրներն անցնեն ռուբլով հաշվարկների: ԵԱՏՄ անդամ-պետությունների ապրանքաշրջանառության աճի համար անհրաժեշտ է վարելհամաձայնեցված տարադրամային քաղաքականություն, նշելով Պայմանագրի 64-րդ հոդվածում ազգային տարադրամների փոխադարձ տատանման թույլատրելի չափը (ոչ ավել քան 3%):

Պետք է նշել հետևյալ գործոնը. գործնականում ազգային տարադրամով էներգետիկ ռեսուրսների փոխադարձ հաշվարկները չընդլայնելու դեպքում ԵԱՏՄ կենտրոնկան բանկերը հստակ ազդակ չեն ստանա ԵԱՏՄ Պայմանագրի պահաջները խստորեն կատարելու, ինչպես նաև համապատասխան նորմատիվներն և փաստաթղթերը համաձայնեցնելու և ընդունելու համար: Առանց ազգային տարադրամով փոխհաշվարկների անցման, հատկապես էներգակիրների դեպքում, անհնար է լուծել ԵԱՏՄ-ում էներգակիրների գների ազատականացման և կոորդինացիայի կարևոր խնդիրը:

Նշենք, որ 2018 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ԵԱՏՄ անդամ-պետությունների կենտրոնական բակերի նախագահները ստորագրեցին Համաձայնագիր «Ֆինանսական շուկայի ոլորտում Միության անդամների օրենսդրության ներդաշնակեցման անհրաժեշտության մասին»: Նպատակահարմար է հաշվի առնել ԵԱՏՄ-ի մասին միջազգային պայմանագրի՝ հատկապես հոդված 64-ի, պահանջները:

— Ապրանքաշրջանառության աճի համար անհրաժեշտ է նաև բարձրացնել ԵԱՏՄ երկրների միջև տնտեսական հարաբերությունների թափանցիկության մակարդակը: Դրա համար պետք է հստակեցնել ԵԱՏՄ Պայմանագրի 69-րդ «Թափանցիկություն» հոդվածը: Դրան կնպաստի նաև ԵԱՏՄ երկրների միջև տնտեսական հարաբերությունների թվայնացումը:

— ԵԱՏՄ անդամ-պետությունների Գիտական հետազոտությունների միջպետական հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա ապահովել առաջնահերթ ֆունդամենտալ և կիրառական հետազոտությունների, միջպետական նշանակության ինովացիոն և վենչուրային մշակումների և թվային տնտեսության խնդիրների լուծման ֆինանսավորումը:

2018 թ. Հայաստանում տեղի ունեցած ԱՊՀ գիտնականների ֆորումն ընդունեց մի Հայտարարագիր, որի մեխանիզմները պետք է առաջնահերթ կերպով կիրառել ԵԱՏՄ-ում, հաշվի առնելով Պայմանագրի հիմնական նպատակները: Ելնելով Հայտարարագրից, ԵԱՏՄ-ում Գիտական հետազոտությունների միջպետական հիմադրամի ստեղծումը առաջնահերթություն է համատեղ հետազոտությունների արդյունավետության բարձրացման համար:

— Ծայրահեղ անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՏՄ բոլոր անդամ-պետությունների աշխատանքը Վրաստանից Հայաստան երկաթուղային հաղորդակցության խնդիրը լուծելու ուղղությամբ: Հաշվի առնելով, որ Ղազախստանը և Բելառուսը բավականին դրական հարաբերությունների մեջ են թե Վրաստանի, թե Ռուսաստանի հետ, նպատակահարմար է ներգրավել այդ երկրները նշված կնճռոտ հարցի լուծմանը:

Վրաստանից Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնումը հնարավորություն կտա զգալիորեն ավելացնել ԵԱՏՄ-ի ապրանքաշրջանառությունը ոչ միայն դեպի Վրաստան և Հայաստան, այլ նաև՝ Իրան: ԵԱՏՄ արտաքին առևտրի ռազմավարության մշակման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այդ հեռանկարը:

 

[1]Евразийская экономическая комиссия – Главы государств ЕАЭС заявили о стремлении войти в число лидеров глобального роста и цивилизационного прогресса – 29.05.2019.

[2] «Договор о Евразийском экономическом союзе» (Подписан в г. Астане 29.05.2014).

[3]А.А. Тавадян и др. – Армения и ТС: оценка экономического эффекта интеграции. — Санкт-Петербург: ЕАБР, 2013. — ISBN 978-5-906157-10-2.

[4]Пресс-релиз сайта Премьер-министра Республики Армении, «Мы настроены на максимально продуктивное участие Армении в ЕАЭС: Никол Пашинян в Нур-Султане принял участие в заседании Высшего Евразийского экономического совета».

[5]Федеральный закон о промышленной политике в Российской Федерации.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here