Հայաստանում ստեղծվել է մի իրողություն, երբ թե իշխանական, թե ընդդիմադիր բեւեռները փորձում են ստանալ Մոսկվայի սատարումը. Թաթուլ Մանասերյան

0
321

«Տարածաշրջանային զարգացումները մեկ անգամ ևս փաստում են, որ հայ-ռուսական հարաբերությունների խորացումը եւ ամրապնդումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Դա են հուշում թե թուրք-ադրբեջանական տանդեմի, թե Արեւմուտք-ՌԴ հարաբերությունների որակն ու մակարդակը»,- այսօր ասաց «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտական եւ վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը` «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդիական հարցերը` մեր ժամանակի սպառնալիքների եւ մարտահրավերների հանդեպ» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

Արամ Սաֆարյանի կարծիքով, 44-օրյա պատերազմը, հետպատերազմյան զարգացումները ևս խոսում են հայ-ռուսական հարաբերությունների առավել խորը ինտեգրացիայի օգտին: Տարածաշրջանային զարգացումների համատեքստում, Արամ Սաֆարյանն անխուսափելի է համարում մեր ռազմավարական գործընկերոջ`ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմաքաղաքական ներկայության ավելացումը Հայաստանում, քանզի դա կլինի առկա մարտահրավերները դիմագրավելու միակ տարբերակը:

Մանրամասները`տեսանյութում

Հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում անխուսափելի է համարում նաեւ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը: Աշխարհում ձեւավորվող նոր տնտեսական համակարգերի, դրանց զարգացման միտումների համատեքստում, Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ, ՀՀ-ն եւ ՌԴ-ն առավել պետք է սերտացնեն համագործակցության մակարդակը. «Դա են պահանջում նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ինտեգրացիոն գործընթացները, տարածաշրջանում ռազմական եւ տնտեսական անվտանգության մարտահրավերները եւ հարեւան երկրների տնտեսական հետաքրքրությունների խորացումը»:

Հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում անխուսափելի է համարում նաեւ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը: Աշխարհում ձեւավորվող նոր տնտեսական համակարգերի, դրանց զարգացման միտումների համատեքստում, Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ, ՀՀ-ն եւ ՌԴ-ն առավել պետք է սերտացնեն համագործակցության մակարդակը. «Դա են պահանջում նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ինտեգրացիոն գործընթացները, տարածաշրջանում ռազմական եւ տնտեսական անվտանգության մարտահրավերները եւ հարեւան երկրների տնտեսական հետաքրքրությունների խորացումը»:

Հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր զարգացումների տարբերակներից, բանախոսն ուշադրություն է հրավիրում վերջին շրջանում լայնորեն քննարկվող տարբերակի`ՀՀ-ՌԴ միութենական պետություն ստեղծելու վրա: Թաթուլ Մանասերյանը նաեւ ընդգծում է, որ այդ ձեւաչափում Հայաստանը պետք է պահպանի իր սուվերենության իրավունքը:

«Կարեւոր է նկատել, որ Արցախի երկրորդ պատերազմից ի վեր, Հայաստանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները պարբերաբար այցեր էին կատարում ՌԴ: Պատերազմի ընթացքում նրանք փորձում էին ՌԴ-ից ավելի մեծ ներգրավվածություն ստանալ, իսկ պատերազմից հետո, փաստացի, ՌԴ-ին հանձնվեց Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման գործառույթը»,-ասաց Թաթուլ Մանասերյանը` հավելելով, որ ռուսաստանցի եւ հայաստանցի փորձագետները գտնում են, որ Ադրբեջանի հետ հրադադարի ստորագրումը Հայաստանում հանգեցրեց Հայաստանի պատմության մեջ բացառիկ փակուղու, ինչի արդյունքում հայաստանյան ընդդիմությունը մեղադրում է «հեղափոխական» Նիկոլ Փաշինյանին դավաճանության մեջ եւ ստեղծվել է մի իրողություն, երբ թե իշխանական, թե ընդդիմադիր բեւեռները փորձում են ստանալ Մոսկվայի սատարումը`ցույց տալով իրենց ընտրողներին, որ իրենք ավելի լավ կարող են պայմանավորվել Մոսկվայի հետ` հօգուտ Հայաստանի պետականության պահպանման, քանի որ հույսը սեփական ուժերի վրա դնելու տարբերակները փլուզվել են:

Նրա գնահատմամբ, 2018-2020 թվականների համեմատ, այժմ Հայաստանում պրոռուսական տրամադրությունները գերակայում են: Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ, մյուս կողմից էլ, հանրությունն արցախյան պատերազմում ակնկալում էր ՌԴ-ի ավելի մեծ ներգրավվածություն, հետեւաբար, Հայաստանի շատ քաղաքացիներ կսատարեն միութենական հանրապետության ստեղծմանը, եթե գաղափարը հետեւողականորեն առաջ մղվի: Նա կարեւորում է, որ այդ գաղափարի առաջամարտիկներ լինեն ոչ թե այն քաղաքական ուժերը, որոնք «վիճելի տրամադրություններ» են առաջացնում հանրության շրջանում, այլ փորձագիտական շրջանակները: Ամեն դեպքում, նրա գնահատմամբ, այս գաղափարը կյանքի կոչելը Հայաստանում բարդ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ն Ադրբեջանի հետ գտնվում է ռազմաքաղաքական հակամարտության մեջ. «Մյուս կողմից, դեռ ավարտված չէ սահմանների դեմիլիտարիզացիան: Աշխարհաքաղաքական իրավիճակը եւ աշխարհագրական դրությունը, մասնավորաբար, ընդհանուր սահմանի բացակայությունը երկրների միջեւ, խորը եւ համապարփակ ինտեգրման ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծում»:

Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ, հայ հասարակությանն այժմ անհրաժեշտ է նոր աշխարհ տեսլական եւ անվտանգության երաշխիքներ: Մոսկվան, ըստ նրա, Երեւանի անվտանգության երաշխավորն է ու այդ հարաբերությունների հիմքում երկու անկախ պետությունների համագործակցությունն է, բայց հարցն այն է, թե ՌԴ-ին դա որքանո՞վ է անհրաժեշտ. «Հանրությունն ակնկալում էր ՌԴ-ի առավել մեծ ներգրավվածություն ռազմական գործողություններին, նկատի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Թուրքիան գործնականում բացահայտ մասնակցում էր ռազմական գործողություններին`հօգուտ Ադրբեջանի: Մյուս կողմից, պատերազմը ի ցույց դրեց, որ Երեւանը չունի Մոսկվային այլընտրանք դաշնակից: Ռուսաստանի այլընտրանքը կարող է լինել միայն Թուրքիան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here