Բելառուսի դեսպան. Մի քանի երկիր ընտրելու հնարավորություն կար, բայց որոշումը կանգ առավ Հայաստանի վրա

0
369

Մի քանի երկիր ընտրելու հնարավորություն կար: Դրանց թվում էին Կուբան, Արգենտինան, բայց ես ընտրեցի Հայաստանը: Այս մասին ապրիլի 26-ին «Անկախություն եւ ինքնիշխանություն. սպառնալիքներ եւ մարտահրավերներ ժամանակակից Հայաստանի համար» համաժողովում հայտարարեց Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:

Դիվանագետի խոսքով՝ ընտրության հնարավորությունն իրեն տրամադրել է ինքը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Մի քանի երկիր կար, բայց ես ընտրեցի Հայաստանը: Ես այդպես որոշեցի, քանի որ դուք ինձ ավելի մոտ եք: Մենք լեզվական բնույթի խնդիրներ, խոչընդոտներ չունենք: Դուրս եմ գալիս Երեւանի կենտրոն, չիր գնում, եւ որեւէ խնդիր չի ծագում: Ոչ թե այն պատճառով, որ ես դեսպանատնից եմ, այլ որ դուք մեզ հարազատ մարդիկ եք»,- ասաց դեսպանը:

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here