Փորձագետ․ սոցիալական ոլորտում զգալի առաջընթացի համար տնտեսության աճը պետք է լինի առնվազն 6 տոկոս

0
364

Սոցիալական ոլորտում զգալի առաջընթացի համար տնտեսության աճը պետք է լինի առնվազն 6 տոկոս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

Նա հիշեցրեց, որ պանդեմիայից եւ պատերազմից հետո տնտեսությունը 8 տոկոսի անկում է գրանցել, միեւնույն ժամանակ, լավ հնարավորություններ են ի հայտ եկել զարգացման համար, քանի որ ԵՏՄ-ի գործընկերները՝ Ռուսաստանն ու Ղազախստանը, դուրս են եկել մինչկորոնավիրուսային ցուցանիշներ։ Նրա խոսքով՝ դա կարող է դրական ազդել Հայաստանի վրա։ Փորձագետը նշեց Հայաստանում տրանսֆերտների դինամիկայի կրճատումը՝ չնայած ՀՆԱ նկատմամբ հարաբերակցությունը կմնա 10 տոկոս։ Սաֆարյանը կառավարությանը կոչ արեց աջակցել տուրիզմի ոլորտին։ «Մասնագետները կարծում են, որ գրագետ աշխատանքի դեպքում մինչեւ 2023 թվականը կհասնեն 2019-ի ցուցանիշներին՝ գրեթե 2 մլն զբոսաշրջիկ»,-հավելեց նա։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը մնում է Ռուսաստանը եւ իշխանությանը կոչ արեց ակտիվ համագործակցել ռուս գործընկերների հետ։

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here