Փորձագետ. Ռուսաստանը պահպանել է տարածաշրջանում կարեւոր ռազմաքաղաքական ուժի դերը

0
400

Այն մարտահրավերները, որոնց առջեւ հայտնվել են Ռուսաստանը եւ Հայաստանը Ղարաբաղում անցած տարվա պատերազմից հետո, ստիպում են մեզ նորովի նայել հայ-ռուսական հարաբերություններին, մեր դաշինքին, ինչպես նաեւ առկա հեռանկարներին։ Այս մասին Երեւանի պետական համալսարանում «Ռուսաստանը Հարավային Կովկասում. սպառնալիքներ եւ մարտահրավերներ արդի հայ-ռուսական ռազմավարական դաշինքի համար» թեմայով հանրային ելույթի ընթացքում սեպտեմբերի 22-ին ասաց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքական գործընթացների  վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաեւը։

Փորձագետի խոսքով՝ միանգամայն ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքականությունը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք աչքի է ընկնում արկածախնդրության բարձր մակարդակով։ «Բայց Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել այդ տոնով։ Այո, Թուրքիան սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ, բայց նկատելի է նաեւ այն, որ Բաքուն փորձում է, որպեսզի այդ եղբայրական գրկախառնությունները Թուրքիայի կողմից այնքան էլ ամուր չլինեն, ինչպես կուզենար Անկարան»,- հույս է հայտնել ռուսաստանցի վերլուծաբանը։

Սիլաեւը նաեւ առաջարկել է ուշադրություն դարձնել «3+3» ձեւաչափի ստեղծման հետ կապված պատմությանը։ Այնուամենայնիվ, բացի Բաքվից՝ այդ առաջարկությանը ոչ ոք այդպես էլ չարձագանքեց։ Այն, ինչպես նշեց փորձագետը, ըմբռնում չգտավ ոչ Ռուսաստանում, ոչ Վրաստանում, իսկ դա նշանակում է, որ այն նպատակները, որոնցով Թուրքիան մտավ պատերազմի մեջ, այդպես էլ չիրականացան։ «Ընդ որում՝ Ռուսաստանն անգամ պատերազմի արդյունքներով, որտեղ նրա դաշնակիցը պարտություն կրեց, առանցքային ռազմաքաղաքական ուժի իր դերը տարածաշրջանում պահպանեց»,- ընդգծեց քաղաքագետը։

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here