Հարավային Կովկասում հաղորդակցության ապաշրջափակման գործընթացում շուտափույթ լուծումներ ակնկալել պետք չէ. փորձագետ

0
446

Միայն Ռուսաստանը, որպես Հարավային Կովկասում հիմնական աշխարհաքաղաքական դերակատար, կարող է նպաստել տարածաշրջանի երկրների ներդաշնակ գոյակցությանը։ Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՌՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը։

Խոսելով տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակման մասին ‘ փորձագետը նկատել է, որ դա երկար գործընթաց է եւ այդ ուղղությամբ շուտափույթ լուծումներ ակնկալել պետք չէ: “Այս գործընթացում շոշափվում են շատ կողմերի շահեր, ուստի դժվար կլինի կոնսենսուսային լուծում գտնել։

Այդ գործընթացում կարևոր դեր է խաղում Ռուսաստանը, բայց պետք է հաշվի առնել նաև մյուս խաղացողների ՝ Իրանի, Թուրքիայի շահերը”, — նկատեց նա։ Անդրադառնալով արևմտյան գործընկերների մոտ ռուսական ռազմավարության մեջ կոշտ ուժի գերիշխանության մասին տեսակետին ՝ Սարգսյանն ընդգծել է, որ այդ կարծիքը ոչ մի կերպ կիրառելի չէ ռուս-հայկական հարաբերություններում։ “Հայաստանն ու Ռուսաստանը ակտիվորեն համագործակցում են հումանիտար ոլորտում, եւ ես հույս ունեմ, որ այդ համագործակցությունը հետագայում կխորանա”, — եզրափակեց փորձագետը:

Infoport.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here