Տնտեսական աճ–աղքատություն պարադոքսը վկայում է այն մասին, որ մեր տնտեսությունը հիվանդ է. Աշոտ Թավադյան

0
282

Հայաստանում տնտեսական աճ–աղքատություն պարադոքսը վկայում է այն մասին, որ մեր տնտեսությունը հիվանդ է եւ ունի լուրջ խնդիրներ: «Արմենպրես» մամուլի սրահում կայացած ասուլիսում այսօր ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Եվրասիական փորձագիտական ակումբի» անդամ Աշոտ Թավադյանն՝ անդրադառնալով Հայաստանում տնտեսական աճի եւ աղքատության աճի զուգահեռաբար զարգացող ցուցանիշներին: «Առաջին խնդիրը առեւտրային հաշվեկշռի շատ կտրուկ դիսբալանսն է, երկրորդը՝ գործազրկությունը, երրորդը՝ միգրացիան: Այս երեք խնդիրների նկատմամբ մեր կառավարությունը պետք է շատ ուշադիր լինի ու առաջին հերթին ուշադրություն դարձնի: Հուսով եմ, երբեմն-երբեմն գոնե կլսեն տնտեսագետներին, որոնք ունեն ապրած կյանքի փորձ»,- ասաց Աշոտ Թավադյանը:

Մինչ ԵԱՏՄ-ին անդամակցելը Հայաստանից տարեկան արտահանումը կազմում էր 1.7 մլրդ դոլար, ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ցուցանիշը կտրուկ աճեց` հասնելով 2.5 միլիարդի։ Այս տարի Հայաստանից արտահանումները, տնտեսագետի կանխատեսմամբ, կարող են գերազանցել անգամ 3 միլիարդի սահմանը. նաեւ այսպիսի ցուցանիշներ հրապարակեց տնտեսագետը:

«Եվրասիական փորձագիտական ակումբի» անդամներն այսօր հրապարակեցին Հայաստանի տնտեսության գնահատականը՝ 2022 թվականի առաջին կիսամյակում, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում: Հիշեցնենք, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից ի վեր՝ յոթ տարի, «Եվրասիական փորձագիտական ակումբը» յուրաքանչյուր վեց ամիսը մեկ վերլուծություններ է ներկայացնում այդ թեմայով:

«Դա պայմանավորված է նրանով, որ այս տարի արտահանումը դեպի Բելառուս կրկնապատկվել է` 9 միլիոնից դառնալով 18 մլն, դեպի Ռուսաստան գերազանցել է կես միլիարդը` անցած տարվա 265 միլիոնի փոխարեն։ Եթե անցյալ տարի մենք ԵԱՏՄ էինք արտահանում մեր ամբողջ պատրաստի արտադրանքի 25 տոկոսը, ապա հիմա արտահանում եք 30 տոկոսը»,- ասաց Աշոտ Թավադյանը։ Նա ընդգծեց նաեւ, որ այս հարցում մեծ դեր է ունեցել նաեւ դրամի ու ռուսական ռուբլու ամրապնդումը դոլարի նկատմամբ, ինչի շնորհիվ արտահանումը դեպի ՌԴ չկրճատվեց։

Aravot.am

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here