Արցախցիների 15 տոկոսից ավելին լքել է ՀՀ–ն. Մանասերյանը նշեց հնարավոր պատճառը

0
55

Թաթուլ Մանասերյանի խոսքով` Հայաստանից նկատվում է նաև ռուսաստանցի ռելոկանտների արտահոսք։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարիSputnik. Արցախցիների 15 տոկոսից ավելին լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

«Լավ չինտեգրվելով ՀՀ տնտեսության մեջ, որոշ տվյալների համաձայն, արցախցիների 15 տոկոսն արդեն լքել է ՀՀ–ն»,– ասաց պրոֆեսորը։

Նա նշեց, որ Հայաստանից նկատվում է նաև ռուսաստանցի ռելոկանտների արտահոսք։ 2022 թվականից ի վեր Հայաստան տեղափոխվածների մի մասը ևս հեռացել են ՀՀ–ից։

Մանասերյանը նաև նկատեց, որ մյուս կողմից էլ դեպի Հայաստան միգրանտների նոր հոսք է նկատվում։ Նրա խոսքով` ՌԴ–ից ՀՀ են տեղափոխվում մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, սակայն նրանց թիվն առայժմ մեծ չէ։

Փոխարենը մեծ թիվ են կազմում Հնդկաստանից Հայաստան եկող աշխատանքային միգրանտները։ Թաթուլ Մանասերյանի տվյալներով` նրանց թիվն այս պահին մոտ 14 000 է։

Sputnik Արմենիա

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here