Ի՞նչն է մրցում հայկական կոնյակի հետ, արդյո՞ք 2024-ին էլ ռուսական շուկան կշարունակի գրավիչ մնալ հայկական բիզնեսի համար

0
44

Հայկական տնտեսությունը, հույս դնելով սեփական արտահանման ներուժը զարգացնելու վրա, մեծացնելով զբոսաշրջությունը և այլ ոլորտներ ու գործոններ, կարող է 2024թ. արձանագրել 7% և ավելի աճ. Այս մասին «Հայաստանի տնտեսությունը 2023թ. ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում» մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Երևանի պետական համալսարանի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Եթե բարեհաճ միտումները մեր տնտեսության համար պահպանվեն տարվա ընթացքում, ապա տնտեսական ակտիվության և համախառն ներքին արդյունքի աճը կշարունակի ցույց տալ դինամիկ զարգացում”,- ասաց նա:

Սաֆարյանը մատնացույց արեց այն հանգամանքին, որ Հայաստան փոխանցվող ուղիղ տրանսֆերտների 67% 2023թ. եղել է Ռուսաստանից և միայն 12% ԱՄՆ-ից: Միևնույն ժամանակ նա նշեց, որ անցած տարվա երկրորդ կեսին ՀՀ փոխանցվող տրանսֆերտների ծավալը շեշտակիորեն պակասել է, ինչը թույլ է տալիս կանխատեսել, որ 2024թ. տրանսֆերտների ծավալը կարող է նվազել մինչև 15%:

Բանախոսը նշեց, որ ԵԱՏՄ երկրների փորձագիտական ուսումնասիրությունները թույլ են տալիս կանխատեսել, որ եվրասիական հնգյակ երկրների արտաքին առևտրային շրջանառությունը կշարունակի աճել 2025թ. առաջին կեսին, սակայն այնուհետև կանխատեսվում է այդ ցուցանիշների որոշ անկում:

«Այս ամենից ակնհայտ է դառնում, որ 2023թ. հայ-ռուսական տնտեսական զարգացումը անվիճելիորեն և ակնհայտորեն փաստարկ է հանդիսանում հայ-ռուսական համագործակցության զարգացման համար բոլոր ոլորտներում: Հայաստանից արտահանման հետագա դիվերսիֆիկացումը, այդ գործընթացում նոր գործընկերների ընդգրկումը չի կարող փոխարինել տեսանելի հեռանկարում Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ-երկրների հետ համագործակցությանը”,- վստահ է Սաֆարյանը:

Ապա շեշտեց՝ տեխնոլոգիաները մրցակցում են հայկական կոնյակի հետ և 2024-ին ռուսական շուկան կշարունակի գրավիչ մնալ հայկական բիզնեսի համար.

«Անցյալ տնտեսական տարին ցույց տվեց, որ արտաքին առևտրական շրջանառության տպավորիչ աճը մեծապես պայմանավորված է դեպի Ռուսաստան հեռախոսների, ավտոմեքենաների, տեխնիկայի և սարքավորումների և վերաարտահանմամբ, և հետո միայն քիմիական արտադրանքի, պլաստմասաների, ապակու և այլ ապրանքների արտահանմամբ: Բայց սրա հետ երկարաժամկետ հույս կապել պետք չէ, քանի որ հասկանալի է, որ դա արդյունք է գլոբալ անկայուն քաղաքական-տնտեսական վիճակի»,- հավելեց նա:

Mediahub.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here