Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Նիկոլայի Սուխարենկոյի ողջույնի խոսքը «Եվրասիական ինտեգրման տնտեսական ասպեկտները և Հայաստանը» կոնֆերանսում

0
339

Երևան, 16 մարտի 2013թ. Կոնֆերանսի հարգելի մասնակիցներ։ Սիրելի բարեկամներ։ Ուրախ եմ ողջունել ձեզ՝ այսքան ներկայացուցչական կոնֆերանսի մասնակիցներիդ, որն ի մի է բերել հայտնի քաղաքական գործիչների և փորձագետների, որոնք շահագրգռված են Եվրասիական ինտեգրման գործընթացին Հայաստանի Հանրապետության ավելի սերտ ներգրավման հեռանկարների ուսումնասիրման հարցով։ Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ նախորդ կոնֆերանսը բավական լայն հանրային հետաքրքրություն է առաջացրել բարեկամական, դաշնակից երկրներում, այդ թվում և մեզ մոտ՝ Բելառուսում։ Ուրախ եմ նաև, որ մեր աջակցությամբ այս կոնֆերանսին մասնակցում է բելառուսցի նշանավոր քաղաքագետ, «Բելառուսկայա դումկա» ամսագրի գլխավոր խմբագիր Վադիմ Ֆրանցի Գիգինը։ Հույս ունենք, որ հայ գիտնականների և վերլուծաբանների ուսումնասիրությունները ԱՊՀ տարածքում համագործակցության և փոխգործակցության խորացման ուղղությամբ կշարունակվեն նաև հայ-բելառուսական երկկողմանի համագործակցության և բազմակողմանի ձևաչափերում։ Մենք պատրաստ ենք շարունակել մեր համագործակցությունն Արամ Վիլենի Սաֆարյանի և «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության հետ։ Մենք կարծում ենք, որ այդ կազմակերպության՝ այսօր ներկայացվող «սոյուզինֆո» կայքը կարող է հարմար հարթակ լինել ոչ միայն Եվրասիական միությանն ապագա անդամակցության հայկական տեսլականը ներկայացնելու, այլև այս հարցում քննադատական կամ թերահավատ մոտեցումների քննարկման համար։ Թեև մենք ավելի շատ հակված ենք կարծելու, թե որքան ավելի ենք առաջ ընթանում արդի աշխարհում մեր ընդհանուր տեղի գիտակցման ճանապարհով, այնքան ավելի ենք ըմբռնում, որ Եվրասիական միությունը պարզապես այլընտրանք չունի։ Ուստի ես վստահ եմ, որ ամենօրյա դժվարին, երբեմն՝ ոչ հարթ երկխոսությունը նոր միության կառուցման հարցում ոչ մի կերպ չի նշանակում, թե մենք կասկածում ենք մեզ միավորող ընդհանուր շահերի և ընդհանուր արժեքների գերազանցությանը։ Մեր հայ բարեկամների կողքին մենք ուրախ ենք տեսնել այստեղ Ռուսաստանի և Ղազախստանի փորձագիտական հանրության ներկայացուցիչներին։ Ներկայում ընդհանուր տնտեսական շահի ուսումնասիրությունը և ընկալումը եվրասիական ինտեգրման գործընթացում դառնում է գերակա, ուստի այսօրվա կոնֆերանսը միանգամայն համահունչ է այդ գործընթացին։ Ահա թե ինչու մենք կարծում ենք, որ նման մակարդակի կոնֆերանսները պետք է շարունակվեն, իսկ մեր հանձնառու աջակցության մասին ես արդեն ասացի։ Ցանկանում եմ ձեզ, սիրելի գործընկերներ և բարեկամներ, արդյունավետ աշխատանք և հաջողություններ։ Շնորհակալություն ուշադրության համար։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here