Նախագահ Նազարբաեվի ուղերձը Ղազախստանի ժողովրդին. «Զարգացման նոր հնարավորություններ չորրորդ արդյունաբերական հեղափոխության պայմաններում»

0
335

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոցենտ

Ի՞նչ պետք է անի Ղազախստանը, որպեսզի հասնի «հաջող նավավարության եւ ադապտացիայի» Չորրորդ արդյունաբերական հեղափոխության աշխարհում: Այդ հարցի պատասխանը տրված է հանրապետության ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւի հերթական ուղերձում, որը ԶԼՄ-ներում լույս է տեսել այս տարվա հունվարի 10-ին:

Նոր տեխնոլոգիական կացութաձեւը, որը գնալով ավելի ու ավելի շատ է տիրապետում աշխարհին, արմատապես փոխում է մարդկանց սովորական կյանքը, գրում է նախագահ Նազարբաեւը: Ընդ որում, նա մատնանշում է «նավթային առատության» դարաշրջանի անկումը, որի ավարտին Ղազախստանը, ինչպես եւ բազմաթիվ այլ պետություններ, պետք է ունենա զարգացման նոր որակ: Գլոբալ թրենդերը ցույց են տալիս, որ առաջընթացի եւ կյանքի այդ նոր որակը պետք է հենվի, նախ եւ առաջ, Չորրորդ արդյունաբերական հեղափոխության տարրերի լայն ներդրման վրա, ինչի վրա է շեշտադրում ղազախստանյան հասարակության ուշադրությունը հանրապետության առաջնորդը: Նա համոզված է, որ նոր աշխարհի առաջատարների թիվ մտնելու համար կենտրոնաասիական ամենաբարգավաճ երկիրն ունի ամեն անհրաժեշտ բան: Մասնավորապես, անցած տարիների ճգնաժամային ժամանակաշրջանների հաջող հաղթահարման փորձ, կայուն տնտեսություն եւ աշխարհում վերաբերմունք Ղազախստանի հանդեպ, որն անկախության տարիներին դարձավ մի յուրահատուկ բրենդ, որը վստահություն եւ հարգանք է առաջացնում ողջ միջազգային հանրության մոտ: Եվ այստեղ չի կարելի չնշել հանրապետության վերջին նվաճումներըՙ «ԷՔՍՊՈ-2017» Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի անցկացումը եւ ոչ մշտական անդամի իրավունքներով մուտքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմ: Արժե ընդգծել, որ Ղազախստանը դարձավ Կենտրոնական Ասիայի առաջին երկիրը ՄԱԿ-ի ԱԽ կազմում եւ այդ պատվավոր կարգավիճակում հանրապետությունը պետք է ներկայացնի ողջ տարածաշրջանի շահերը ընթացիկ 2018թ.-ին:

Ինչեւէ, Ղազախստանի այսօրվա հաջողություններն, իր ուղերձում ասում է Նուրսուլթան Նազարբաեւը, երաշխիք չեն վաղվա հաջողությունների, այլ հուսալի հենք հետագա զարգացման եւ աճի համար: Եվ այստեղ յուրահատուկ շեշտադրություն տեխնոլոգիական ուժգնացման, ինչին կարելի է հասնել տասը կոնկրետ, հստակ եւ պարզ խնդիրների միջոցով, որոնք թվարկված են երկրի ժողովրդին ուղղված ղազախստանյան առաջնորդի այս ուղերձում: Առաջին գործն այն է, որ ինդուստրիալիզացիան պետք է դառնա նոր տեխնոլոգիաների ներդրման առաջնորդող: Ընդ որում կողմնորոշիչը վերամշակող սեկտորն էՙ աշխատանքի բարձր արտադրողականությամբ, որը մնում է անփոփոխ, սակայն, ինչպես նշում է նախագահ Նազարբաեւը, ինդուստրիալիզացիան պետք է դառնա ավելի նորարարական: Ղազախստանյան արդյունաբերության մեջ «Թվայնացված դարաշրջանը» մուտք կգործի այն ժամանակ, երբ երկրի ձեռնարկությունների համար կմշակվեն եւ կփորձարկվեն նոր գործիքներՙ ուղղված արդիականացմանը եւ տեխնոլոգիաների տրանսֆերտի խրախուսմանը: Այստեղ անհրաժեշտ է պիլոտային կարգով թվայնացնել մի քանի արդյունաբերական արտադրություններ, ինչի կարգադրությունը հանրապետության ղեկավարն արել է առաջինների շարքում: Բացի դրանից նա հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել նորարարների սեփական էկոհամակարգի զարգացմանը, որը պետք է ստեղծվի Նազարբաեւ Համալսարանի, Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնի եւ IT ստարտափների միջազգային տեխնոպարկի շուրջ: Պետության ղեկավարն ուշադրություն է հրավիրել տնտեսության իրական սեկտորի կողմից նոր տեխնոլոգիաների նկատմամբ պահանջի խթանմանն ուղղված օրենսդրության մշակման վրա: Անհրաժեշտ է վաղաժամ մշակել նաեւ ազատվող աշխատուժի աշխատանքի տեղավորման համաձայնեցված քաղաքականությունՙ տնտեսության թվայնացման արդյունքում: Նախագահը հանձնարարել է նաեւ 2018թ. սկսել ինդուստրիալիզացիայի երրորդ հնգամկայի մշակումը, որը նվիրված կլինի «թվայնացված դարաշրջանի» արդյունաբերության կայացմանը:

Երկրորդ խնդիրը վերաբերում է ռեսուրսային ներուժի զարգացմանը: Այստեղ երկրի նախագահը շեշտում է հումքային ինդուստրիաների եւ բնական ռեսուրսների կառավարման հանդեպ բուն մոտեցումների քննական վերաիմաստավորման անհրաժեշտությունը: Կարեւոր է բարձրացնել ձեռնարկությունների էներգախնայողականության հանդեպ պահանջները, կարծում է պետության ղեկավարը, ինչպես նաեւ էներգիայի մատակարարների աշխատանքի բնապահպանությունն ու արդյունավետությունը: Տարածաշրջանների ղեկավարները պետք է միջողներ ձեռք առնեն տեխնիկական եւ կենցաղային թափոնների ժամանակակից օգտագործման եւ վերամշակման ուղղությամբՙ ներգրավելով բիզնեսը: Հաջորդ ուղղությունը, որը պահանջում է արմատական վերակողմնորոշում, համաշխարհային շուկաներ դուրս գալու համար, ագրոարդյունաբերական համալիրն էՙ կարծում է Նուրսուլթան Նազարբաեւը: Առանցքային դեր պետք է խաղան ագրարային բուհերի շրջանավարտները, որոնք «իրականում պետք է աշխատեն ագրոարդյունաբերական համակարգերում կամ զբաղվեն գիտական հետազոտությամբ», ընդգծում է փաստաթղթում Ղազախստանի նախագահը: Պետության կողմից աջակցություն արժե սպասել միայն արդյունավետ օգտագործողներին: Նազարբաեւը հանձնարարել է ոչ արդյունավետ սուբսիդիաներն ուղղել բանկային վարկերի էժանացմանը:

Չորրորդ խնդիրն ուղղված է տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի արդյունավետության բարձրացմանը: Այստեղ թվայնացված նոու-հաուների ներդրումը պետք է ապահովի լոգիստիկայի բոլոր օղակների համագործակցությունը: Ամբողջությամբ վերցրած, տրանզիտից ստացվող ամենամյա եկամուտները 2020թ. պետք է հասցվեն 5 միլիարդ դոլարի, ընդ որում անցնող տարի բեռների տարանցիկությունն արդեն աճել է 17 տոկոսով: Մասնավորապես պետք է ներդնել ինտելեկտուալ տրանսպորտային համակարգ եւ ավելի մեծացնել ամեն տարի հատկացվող միջոցները տեղական ավտոճանապարհների վերանորոգման համարՙ հասցնելով դա 150 միլիարդ թենգեի: Ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնել Նազարբաեւը հանձնարարել է բնակարանային, ինչպես նաեւ կոմունալ սեկտորներում: 2030թ. յուրաքանչյուր ղազախստանցու կհասնի 30 քառակուսի մետր բնակելի տարածք (այժմ դա կազմում է 21 քառ.մ.): Այդ նպատակին հասնել կապահովեն «շինարարության նոր մեթոդները, ժամանակակից շինանյութերը, շենքերի նախագծման եւ քաղաքային կառուցապատման ծրագրավորման նոր մեթոդները»: Հանրապետության նախագահը հանձնարարել է ենթակառուցվածքի բոլոր օբյեկտները զինել «ինտելեկտուալ կառավարման համակարգերով», ինչը կհանգեցնի օրենսդրության փոփոխությանը, այդ թվում բնական մենաշնորհների ոլորտում:

Նախագահը նշում է նաեւ ֆինանսական սեկտորի «վերալիցքավորման» կարեւորությունը: «Ազգային բանկին եւ կառավարությանը հարկ է համատեղ որոշել բիզնեսի երկարաժամկետ վարկավորման ապահովման հարցը այն դրույքներով, որոնք հաշվի կառնեն տնտեսության ճյուղերում իրական շահութաբերությունը»,- նկատել է պետության ղեկավարը: Նա նշել է, որ բանկերի բաժնետերերը, որոնք դուրս են բերում միջոցներն իրենց հետ կապված ընկերությունների հաշիվներին, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Ուղերձում հատուկ ուշադրություն է հրավիրված մարդկային կապիտալինՙ որպես արդիականացման հիմք: 2019թ. մանկապարտեզներում ներդրվելու են «սոցիալական եւ ինքնակրթության հմտություններ» զարգացնող միասնական չափորոշիչներով ծրագրեր: 2021թ. կավարտվի անցումը միջնակարգ կրթության հատվածում նորացված բովանդակությանը: Ավելին, այդ տարվա սկզբից այն ուսուցիչները, որոնք կանցնեն նոր բովանդակության, կստանան աշխատավարձ 30 տոկոս հավելավճարով: Նախագահի խոսքով համատարած դպրոցականների պալատների հենքի վրա պետք է ստեղծել մանկական տեխնոպարկերի եւ բիզնես-ինկուբատորների ցանցերՙ անհրաժեշտ ամբողջ ենթակառուցվածքով: Բուհական գիտությունը նա հանձնարարել է զարգացնել մետալուրգիայի, նավթագազաքիմիայի, ագրոարդյունաբերական համալիրի, բիո- եւ IT- տեխնոլոգիաների ուսումնասիրության առաջնահերթությամբ: «Կրթության ոլորտին ժամանակն է վերաբերվել իբրեւ տնտեսության առանձին ասպարեզիՙ իր սեփական ներդրումային ծրագրերով եւ արտահանման ներուժով»,-կարծում է պետության ղեկավարը:

Առողջապահության պաշտոնյաներին Նազարբաեւը հանձնարարել է անցում կատարել «քիչ արդյունավետ եւ պետության համար ծախսատար դիսպանսերացումից դեպի տարածական ախտորոշման ներդրմամբ հիմնական քրոնիկ հիվանդությունների կառավարմանը, ինչպես նաեւ ամբուլատոր բուժմանը»: Բացի դրանից նա հանձնարարել է ստեղծել գիտական ուռուցքաբանական կենտրոն, ինչպես նաեւ մշակել «ժողովրդի առողջության եւ առողջապահության համակարգի մասին» օրենսգրքի նոր խմբագրությունը: Ինչ վերաբերում է զբաղվածության ոլորտին, ապա այստեղ տնտեսական զարգացման ռեզերվ են հանդիսանում գործազուրկներն ու ինքնազբաղվածները: Նախագահը հանձնարարել է առավելագույնս պարզեցնել ինքնազբաղվածների գրանցման համակարգը եւ ներդնել աշխատանքի էլեկտրոնական բորսանՙ համապատասխան օրենք ընդունելով մինչեւ 2018թ. ապրիլի 1-ը: Նա շեշտել է նաեւ, որ կենսաթոշակային ապահովման համակարգում բարեփոխումները յուրաքանչյուր ղազախստանցուց պահանջում են «լրջորեն մոտենալ իր աշխատանքային գործունեության լեգալացմանը»: Իսկ առայժմ պետությունն ուժեղացնում է պետական աջակցության միջոցները անաշխատունակ քաղաքացիներին եւ 2018թ. հուլիսի 1-ից ներդնում է պետական նպաստներ այն ծնողների համար, որոնք իրականացնում են մանկությունից առաջին խմբի չափահաս հաշմանդամների խնամքը:

Ութերորդ խնդիրը նվիրված է պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը: Եվ այստեղ պետության առաջնորդը խոսում է բիզնես-կլիմայի բարելավման միջոցների մասին: «Կարեւոր է արագացնել բիզնեսի հետագա ապակարգավորմանն ուղղված օրենքի ընդունումը»,-ասվում է ուղերձում: Ղազախստանի նախագահը պնդում է, որ գործարարները կարող են ստանալ պետական աջակցություն «մեկ պատուհանի» սկզբունքով, իսկ առանձին պետական ծառայություններՙ «մեկ դիմումի» սկզբունքով: Կառավարությանը հանձնարարված է պատրաստել բիզնեսը ստվերից դուրս բերող համակարգային միջոցների նոր փաթեթ, ինչպես նաեւ արագացնել սեփականաշնորհումըՙ ընդլայնելով նրա ծրագիրը պետական մարմինների ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների հաշվին: Բացի դրանից առանձին տողով ուղերձում ասված է կոռուպցիայի դեմ պայքարի շարունակման եւ օրենքի գերակայության ուժեղացման մասին: Վերջում, Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է Աստանան, այսպես ասած, SmartCity-ի յուրահատուկ էտալոնային օրինակ դարձնելու հետագա անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ երկրի գլխավոր քաղաքի լավագույն պրակտիկաների զարգացման անհրաժեշտության մասինՙ երկրի տարածաշրջաններում: «Խելացի քաղաքները» կդառնան տարածաշրջանային զարգացման «լոկոմոտիվներ»:

Ամփոփելով ասվածն իր ամենամյա ուղերձումՙ Ղազախստանի առաջնորդը նշել է մեկ ազգի մեջ ղազախստանցիների համախմբման նշանակությունն ու կարեւորությունը: Իբրեւ «մի ազգի, որը կանգնած է Չորրորդ արդյունաբերության հեղափոխության պայմաններում պատմական վերընթացի շեմին»: Ամենագլխավորն արդեն կաՙ շնորհիվ քաղաքական եւ տնտեսական կայունության, ինչպես նաեւ հասարակական համաձայնության հանրապետությունն արդեն ձեռնամուխ է եղել տնտեսության, քաղաքականության եւ գիտակցության արդիականացմանը:

 

 

Azg.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here