2017 թվականի ավանդական ընտանիքի պահպանությանը և պաշտպանությանը ուղղված գործունեության արդյունքները

0
404

ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆ

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար

 

Զեկուցում «Ավանդական ընտանիքի հաստատությանը արդիական սպառնալիքներ և մարտահրավերներ (իրողությունների գնահատականներ և 2017 թ. պայքարի արդյունքներ համաժողովում 

«Իմպերիում Պլազա» բիզնես-կենտրոնի համաժողովների դահլիճ, ք.Երևան, Հայաստան

 

2017 թ.-ին իրականացվել են մի շարք աշխատանքներ իրավական, տեղեկատվական և կազմակերպչական ոլորտներում, որոնցում առավել ակտիվ մասնակցություն են ունեցել «Հանուն ինքնիշխանության վերկանգնման» նախաձեռնությունը, «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ն, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնությունը, ՀՀ փաստաբանների պալատը, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն, Երևանի աշխարհաքաղաքական ակումբը, «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ն, «Ոչ գենդերային այլասերումներին» նախաձեռնությունը, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոն ՀԿ-ն, «Իրավունք», «Իրատես», «Հայոց Աշխարհ» թերթերը, «Նոյան Տապան» լրատվական կենտրոնը, «ArmAr», «Stop-G7», «Henаran»կայքերը։

Այսպես, 2017 թ.-ի փետրվարի 10-ին Սուրբ Էջմիածնում, Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու աջակցությամբ տեղի ունեցավ Աֆոն Սուրբ լեռան ռուսական սրբավայրերի աջակցության բարեգործական հիմնադրամի կազմակերպած «Ընդհանուր քաղաքակրթական ընտրություն» խորագրով միջազգային համաժողովը։ Համաժողովի նպատակն էր Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հումանիտար և մշակութային համագործակցության ամրապնդումն ու երկու երկրների երիտասարդության ապագայի հետ կապված հարցերի քննարկումնը։ Համաժողովին ելույթ ունեցավ նաև «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը։

2017 թ.-ի մայիսի 19-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ վերջինիս կողմից 2017-ի մայիսի 17-ին իր երկրի դրոշի փոխարեն բարձրացված ԼԳԲՏ դրոշի կապակցությամբ, ինչը հասարակական կազմակերպությունների կողմից համարվել էր որպես համասեռամոլության քարոզ։ Ակցիայի կազմակերպման գործում մասնակցություն են ունեցել «Ժողովրդի ձայնը» ՀԿ ղեկավար Արման Ղուկասյանը և «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Հայկ Այվազյանը։

2017-ի հուլիսին և օգօոստոսին «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը, «Մխիթարիչ» բարեգործական ՀԿ ղեկավար Խաչիկ Ստամբոլցյանը, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը մասնակցեցին ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներից» երկու ՝ 5-րդ և 16-րդ նպատակների ազգայնացման աշխատանքներին վերաբերվող քննարկումներին։ Ընդհանուր առմամբ տեղի ունեցավ թվով վեց քննարկում ՀՀ արդարադատության նախարարությունում։ Քննարկումները վարում էր ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։ 5-րդ նպատակը վերաբերվում էր գենդերային հավասարությանը, իսկ 16-րդ նպատակը կոչվում էր «Խաղաղություն, արդարադատություն և արդյունավետ հաստատություններ»։ Աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցում էին ինչպես պետական կառույցների ներկայացուցիչները, այնպես էլ Հայաստանում այլասերման քարոզով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները։ Քննարկումների ընթացքում առաջարկվեցին փոփոխություններ և դիտողություններ 16-րդ և 5-րդ նպատակների վերաբերյալ։ Մասնավորապես, բարձրացվեց պետական կառույցների պաշտոնական փաստաթղթերում «գենդեր» հասկացության օգտագործման հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, համաձայն արևմտյան միջազգային կառույցների նորմերի, «գենդերը» վերաբերվում է նաև այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց։

2017 թ-ի սեպտեմբերի 16-ին «Իմպերիում Պլազա» բիզնես-կենտրոնի համաժողովների դահլիճում տեղի ունեցավ ««Բաց հասարակության հիմնադրամ Հայաստան» կազմակերպությունը՝ որպես պետական հեղաշրջումների և այլասերումների հովանավոր» թեմայով համաժողովը։ Այն կազմակերպվել էր «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի կողմից։ Համաժողովին ելույթ ունեցավ պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանը և այլ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։ Համաժողովի ընթացքում բացահայտվեցին Սորոսի հիմնադրամի իրավական, քարոզչական և ֆինանսական գործունեության մեթոդները, գնահատվեցին այդ հիմնադրամի առաջադրած սպառնալիքները։

2017-ի հոկտեմբերի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից Մատենադարանի համաժողովների դահլիճում կազմակերպվեց «Ընտանեկան բռնության կամխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» օրենքի նախագծի քննարկումը։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչը, Եվրամիության, միջազգային կառույցների և մի շարք երկրների դեսպանդեսպանությունների ներկայացուցիչներ։ Քննարկման կազմակերպիչները օրենքի նախագծի ընդդիմախոսներին փորձեցին զրկել ելույթի հնարավորությունից, որից հետո սկսվեց բողոքի ակցիա։ Արդյունքում «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը՝ որպես ընդդիմասխոսների միասդնական ներկայացուցիչ, ստացավ ելույթի հնարավորություն: Նա հանրությանը ներկայացրեց օրենքի նախագծի վտանգավոր կետերը, ներկայացրեց նախագծում փոփոխությունների մեր առաջարկները։ Այդ քննարկումը լայն արձագանք ստացավ ՀՀ տեղեկատվական դաշտում. նախնական հաշվարկներով այդ քննարկման հետ կապված նյութերը դիտվել են մոտ 300 000 անգամ։

2017-ի հոկտեմբերի 17-ին ՀՀ ազգային ժողովի Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովը կաղմակերպել էր «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի նախագծի քննարկում, որի ընթացքում օրենքի նախագծի ընդդիմախոսները հարցեր ուղղեցին ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին։ Ելույթ ունեցողները հանդես եկան օրենքի նախագծի սուր քննադատությամբ և նախագծում փոփոխություններ կատարելու պահանջով։ Ելույթ ունեցողների շարքում էին «Հանուն քրիստոնեկան ընտանիքի» նախաձեռնության համակարգող Կարինե Եսայանը, ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիր Արտաշես Խալաթյանը, «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ ղեկավար Արման Բոշյանը, «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ հիմնադիր-անդամ Լիա Ավետիսյանը, լրագրող Արթուր Հովհաննիսյանը, հասարակական գործիչներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը։ Օրենքի նախագծի սուր քննադատությամբ հանդես եկան նաև «Ծառուկյան» խմբակցության մի քանի պատգամավորներ։

Հաջորդ օրը՝ 2017 թ.-ի հոկտեմբերի 18-ին, ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի նախագծի քննարկումը, որի ժամանակ ելույթ ունեցան «Համահայկական ծնողական կոմիտե» հիմնադիր-անդամ Լիա Ավետիսյանը, լրագրող Արթուր Հովհաննիսյանը, «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության համակարգող Կարինե Եսայանը, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեց «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու հարցը՝ իրավական մի շարք հասկացությունների հստակեցման և վտանգավոր դրույթների վերացման նպատակով։

2017 թ. հոկտեմբերի 23-ին «Գոլոս Արմենիի» խմբագրությունում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում քննարկվեց միջազգային կառույցների գործունեությունը Հայաստանում։ Կլոր սեղան քննարկմանը մասնակցեցին և ելույթ ունեցան «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը, աստվածաբան Վարդան Խաչատրյանը, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության համակարգող Կարինե Եսայանը և «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։ Մասնակիցները քննարկեցին միջազգային կառույցների և հիմնադրամների քայքայիչ գործունեությունը Հայաստանում։

2017 թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը, ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչ Արտաշես Խալաթյանը, «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Հայկ Այվազյանը մասնակցեցին «Երեխայի իրավունքների մասին» և «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքների նախագծերի քննարկումներին։ Աշխատանքներին մասնակցում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը։

2017 թ. նոյեմբերի 11-ին «Թեքեյան» կենտրոնի համաժողովների դահլիճում տեղի ունեցավ համաժողով ««Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի նախագիծը՝ որպես սպառնալիք ընտանեկան և հոգևոր արժեհամակարգին» թեմայով։ Համաժողովը կազմակերպել էին «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնությունը, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ն և «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնությունը։ Համաժողովի արդյունքում ձևավորվեցին աշխատանքային խմբեր իրավական, տեղեկատվական և կազմակերպչական ոլորտներում աշխատելու համար։

2017-ի ընթացքում «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Հայկ Այվազյանը և «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության համակարգող Կարինե Եսայանը մասնակցեցին ընդհանուր առմամբ չորս աշխտանքային քննարկմանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրասենյակում։ Քննարկվել է «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի նախագիծը։

2017 թ.-ին «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Հայկ Այվազյանը, «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ հիմնադիր-անդամ Լիա Ավետիսյանը հինգ անգամ եղել են «Արարատ» հեռուստաընկերության «Հետհաշվարկ» հաղորդման հյուրերը։ Հաղորդումների ընթացքում քննարկվել են «ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքում պարունակող վտանգները և միջազգային հիմնադրամների քայքայիչ գործունեությունը Հայաստանում։ 2017 թ. հոկտեմբերի 10-ին Հայկ Նահապետյանը մասնակցել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդմանը՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի մասնակցությամբ։  Հաղորդման ընթացքում քննարկվել է «ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի նախագիծը։ Նույն թեմայով քննարկում կազմակերպվել է նաև 2017թ. հոկտեմբերի 6-ին «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում՝ Հայկ Նահապետյանի և Հայկ Այվազյանի մասնակցությամբ:  2017-ին Հայկ Նահապետյանը «Սպուտնիկ Արմենիա» գործակալությանը տվել է մի քանի հարցազրույց՝ կապված Եվրամիության պարտադրանքով ՀՀ արդարադատության կողմից ներկայացված օրենքի նախագծերին։

Վերոհիշյալ թեմաներով տեղի են ունեցել նաև անհատական հանդիպումներ Արդարադատության փոխնախարարի, Կրթության և գիտության փոխնախարարի, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների, ՀՀԿ գործադիր մարմնի անդամների, Հանրային խորհրդի անդամների, Մարդու իրավունքների պաշտպանի և նրա գրասենյակի մասնագիտական խմբի անդամների հետ:

Հասարակական լայն քննարկումների արդյունքում ՀՀԿ գործադիր մարմնում երկու անգամ տեղի է ունեցել «Ընտանեկան բռնության օրենքի» նախագծի քննարկում: Արդյունքը՝ բացասական գնահատական և նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկ:

Հանրային խորհրդում ևս տեղի է ունեցել «Ընտանեկան բռնության օրենքի» նախագծի քննարկում: Արդյունքը՝ բացասական գնահատական և նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկ:

«Ընտանեկան բռնության օրենքի» նախագծի քննարկում է տեղի ունեցել նաև Փաստաբանների պալատում: Արդյունքը՝ բացասական գնահատական և նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկ:

2017-ի դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովը 73 կողմ, 12 դեմ և 6 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծում կատարվել են կարևոր փոփոխություններ, սակայն դեռևս առկա են վտանգներ: Մասնավորապես.

— Նոր բռնության տեսակ է ավելացվել՝ անտեսումը

— Նախազգուշացման ենթարկված անձին օրենքը համարում է բռնություն գործադրած անձ (նախորդ նախագծով՝ այդպիսին համարվում էր անհետաձգելի որոշումից հետո)

— Քաղաքացուն մեկ տարով վերցնում են հաշվառման և առնվազն ամիսը մեկ անգամ պետք է այցելություն կատարեն, եթե նրա նկատմամբ կայացվել է նախազգուշման մասին որոշում

— Ապաստարաններ են հիմնադրել նաև ոչ-առևտրային կազմակերպությունները

— Չի կարգավորվել ապաստարանի աշխատողների կողմից անօրինական գործողություններ կատարելու հնարավորության հարց

— Ամրագրվել է երեխայի լավագույն շահերի առաջնահերթությունը, որը սահմանամերձ գոտիներում բնակվող ընտանիքների համար կարող է վտանգ պարունակել:

Կատարվել են էական փոփոխություններ օրենքի նախագծում.

— Ինչպես վերնագրում, այնպես էլ տեքստում «ընտանեկան բռնություն» հասկացությունը փոխվել է և դարձել «բռնություն ընտանիքում».

— Հոգեբանական և տնտեսական բռնությունների անորոշ ձևակերպումները հստակեցվել են.

— Օրենքում նշվել է ընտանիքում համերաշխության վերականգնման նպատակը.

— Սահմանվել է, որ ապաստարանում չեն կարող տեղավորվել երեխաներ՝ առանց առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի:

— Ընտանիքում բռնության դեպքերով հարուցված քրեական գործերը դարձվել են հանրային մեղադրանքով, այսինքն՝ եթե կողմերը հաշտվեն, գործը չի կարճվելու.

Կատարված աշխատանքների էական դրական արդյունքներից է այն, որ ապահովվել է բնակչության շրջանում սույն օրենքի մասին աննախադեպ բարձր իրազեկվածությունը.

— «Ընտանեկան բռնության մասին» google.com փնտրման ցանցում արդյունքները՝ 819 000

— Արդարադատության նախարարության կողմից առաջարկված Օրենքի նախագծի տարբերակի քննարկմանը մասնակցած օգտատերերի կեցվածքը հետևյալն է. 43 կողմ – 53 դեմ հարաբերակցություն /https://www.e-draft.am/projects/427/:

— Օրենքի նախագծի նախնական տարբերակում իրականացվել են փոփոխություններ՝ ներգրավելով ԱԺ պատգամավորներին, ՀՀ Փաստաբանների պալատի մասնագիտական խմբերին, Հանրային խորհրդի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

— Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի պաշտոնական դիրքորոշումը, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպած հանրային քննարկման ժամանակ նախագծի դեմ հնչած ելույթները և Հանրային խորհրդի կողմից տրված բացասական գնահատականը ստիպեցին Արդարադատության նախարարությանը հերթական փոփոխությունները կատարել սեպտեմբերի 9-ին առաջարկված օրենքի նախագծում /5-րդ անգամ/:

— Քարոզչական դաշտում՝ կլոր-սեղան քննարկումներում, ասուլիսներում, մասնագիտական գնահատականներում օրենքի նախագիծը հստակորեն քննադատվում էր:

— Քարոզչական դաշտում՝ բնակչության մոտ ամրագրվեց այն տեսակետը, որ սույն օրենքի նախագիծը, այնուամենայնիվ, պարտադրվում է Եվրամիության կողմից: Դրա մասին է անուղղակիորեն վկայում նաև այն փաստը, որ սույն օրենքի նախագիծը խիստ հրատապ կարգով մտցվեց Ազգային ժողով՝ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից ընդամենը մեկ-երկու օր առաջ:

— Ազգային ժողովում օրենքի նախագծի քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ այդ օրենքի նախագծի դեմ պատգամավորներ կան և´ իշխող ՀՀԿ-ի և´ ընդդիմադիր Ծառուկյան դաշինքում, ովքեր իրենց կեցվածքը արտահայտեցին կա´մ դեմ քվեարկելով, կա´մ չմասնակցելով քվեարկությանը, կա´մ էլ ձեռնպահ լինելով:

— Սույն օրենքի նախագիծը և Եվրամիության կողմից Հայաստանին պարտադրվող այլ օրենքների նախագծերի /Խտրականության դեմ, փոփոխություններ Ընտանեկան օրենսգրքում, Քրեական օրենսգրքում, Երեխայի իրավունքների պաշտպանության մասին, Զբաղվածության մասին օրենքներում/ հանրային քննարկումներում ՀՀ բնակչությունը հերթական անգամ համոզվեց, որ Եվրամիությունը մի կառույց է, որը ցանկանում է փոփոխել հայ ժողովրդի մոտ ավանդական ընտանեական արժեհամակարգը, ընտանիքի ինստիտուտի մոդելը՝ քանդելով ընտանիքները, միասեռականություն քարոզելով և միասեռականների իրավունքները պաշտպանելով:

— Այլևս Եվրամիությունը գիտի, որ Հայաստանում առկա է դիմադրության որոշակի ճակատ առ այն, որ ընտանիքի մասին այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու կամ նոր իրավական ակտեր մտցնելու փորձի ժամանակ կհանդիպի լուրջ դիմադրության և´ ժողովրդի, և´ հասարակական կառույցների, և´ անգամ ընդդիմադիր ու իշխանական օղակների մոտ:

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here