ԵՏՄ–ում Հայաստանը տնտեսական աճի հիմնական ոլորտներում ամենաբարձր ցուցանիշներն է գրանցել. Արամ Սաֆարյան

0
394
AppleMark

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շարքում տնտեսական աճի հիմնական ոլորտներում ամենաբարձր ցուցանիշներն է գրանցել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ Ռուսասատանը շարունակում է Հայաստանի համար ամենակարեւոր շուկան մնալ։

«Նախորդ տարին հաջող էր Հայաստանի տնտեսության  համար ինչպես ներքին միտումների տեսանկյունից, այնպես էլ ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման առումով։ Ընդհանուր առմամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշը, համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալներիб 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2017 թվականին  աճել է 7.7 տոկոսով, որն ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում։ Վերջին անգամ, մոտ 7 տոկոս տնտեսական աճ երկրում գրանցվել էր 2012 թվականին»,–պարզաբանել է նա։

Տնտեսական ակտիվության արագ աճն ապահովվել է արդյունաբերության հաշվին, որը նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.6 տոկոսով՝ մինչեւ 1660.9 մլրդ դրամ, առեւտրի աճը կազմել է 14 տոկոս՝ մինչեւ 2 602.1 մլրդ դրամ, ծառայություններն աճել են 14.4 տոկոսով՝ մինչեւ 1452.5 մլրդ դրամ, ինչպես նաեւ շինարարության ոլորտում գրանցվել է 2.2 տոկոս աճ՝ մինչեւ 415.8 մլրդ դրամ։

Արամ Սաֆարյանը ընդգծել է, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3 տոկոսով`կազմելով 906,7 մլրդ դրամ: Սակայն, որոշ գյուղատնտեսական արտադրանքի եւ վերամշակող արդյունաբերության որոշ տեսակների արատահանումը հատկապես ԵՏՄ երկրներ զգալիորեն աճել է։ Միայն գինիների մասով ռեկորդային ցուցանիշ է գրանցվել՝ Ռուսաստան է արատահանվել հայկական արտահանվող գինիների 80 տոկոսը, ընդ որում՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալն աճել է 68.1 տոկոսով, իսկ ԵՏՄ–ին անդամակցելուց ի վեր դեպի Ռուսաստան արտահանման ծավալը աճել է 250 տոկոսով։

Սաֆարյանը նաեւ ավելացրել է, որ 2017 թվականին Հայաստանը արտահանման ռեկորդային ծավալ է ապահովել՝ 2 242.9 մլն դոլար, որն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 25.2 տոկոսով, ինչը, ըստ նրա, ամենաբարձրն է վերջին 5 տարիների ընթացքում: Միեւնույն ժամանակ, ներմուծումը կազմել է 4 182,7 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 27,8 տոկոսով:

«Արդյունքում, Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2017 թվականի արդյունքներով կազմել է 6 425,6 մլն դոլար, ինչը 26,9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը», — նշել է փորձագետը:

Միեւնույն ժամանակ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը նշել է, որ Եվրամիության երկրների արտահանումն ավելացել է 32,2 տոկոսով եւ կազմել 633 մլն դոլար: Բուլղարիայում 2017 թվականին գրանցվել է զգալի արտահանման աճ` կազմելով 286.2 մլն դոլար (87.8 տոկոս աճ), Գերմանիայում` 132,4 մլն դոլար (4,7 տոկոս անկում), Նիդեռլանդներում`90,7 մլն դոլար (78,5 տոկոս աճ), Բելգիայում` 45,6 մլն դոլար (աճը`9,8 տոկոս), Իտալիայում՝ 37.4 մլն (17.4 տոկոս աճ):

Դրա հետ մեկտեղ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ներմուծումն անցյալ տարվա ընթացքում ավելացել է 27.8 տոկոսով՝ կազմելով  4 182.6 մլն դոլար Արդյունքում, արտաքին առեւտրի շրջանառությունը հասել է ռեկորդային ցուցանիշի անկախացումից ի վեր 6 425.5 մլն դոլար(աճը՝ 26.9 տոկոս):

 

News.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here