«Չի՛ կարելի թույլ տալ, որ Հայաստանը վերածվի Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիմակայության ասպարեզի» (Տեսանյութ)

0
434

«Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ  կարծիքով` ոչ մի կասկած չկա, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ որոշ քաղաքական ուժերի կողմից կակտիվանան հակառուսական կարգախոսները եւ տրամադրությունները: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւ շեշտեց, որ անհրաժեշտ է շարունակել այն կուրսը, որին Հայաստանը հետեւում է 25 տարուց ավելի:

«Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը մշտապես տարբերվել է նրանով, որ ունեցել է բազմավեկտոր ուղղվածություն, եւ չի կարելի թույլ տալ, որ Հայաստանը վերածվի Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիմակայության ասպարեզի»,- ասաց Ա. Սաֆարյանը:

Բանախոսը նաեւ նշեց, որ չհրաժարվելով արտաքին քաղաքականության բազմավեկտոր կուրսից՝ անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հատուկ մակարդակը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ. «Ռուսաստանի հետ հարաբերությունները օբյեկտիվ պատճառներով Հայաստանի համար հատուկ նշանակություն ունեն: Քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն Ռուսաստանի հետ սերտ համագործակցության փաստը ռազմա-քաղաքական, ռազմա-տեխնիկական, տնտեսական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում»:

Ա. Սաֆարյանը հույս հայտնեց, որ նոր իշխանությունները կ պահպանեն եւ կզարգացնեն հարաբերությունների այն մակարդակը, որը գոյություն ունի ոչ միայն միջպետական մակարդակում, այլեւ քաղաքական եւ տնտեսական վերնախավերի, գիտական եւ հումանիտար շրջանակների միջեւ. «Անհրաժեշտ է հաշվի առնել միջպետական, բազմակողմ հարաբերությունների (ՀԱՊԿ, ԵՏՄ) սերտ կապը, այդ թվում եւ ռազմա-տեխնիկական համագործակցության մակարդակում (Գյումրիում ռուսական ազմաբազան, արտոնյալ գներով ռուսական զենքի գնում եւ այլն)»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

Iravunk.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here