ԵԱՏՄ շուկայի կարողություններն աշխատում են նաև համավարակի պայմաններում. Սաֆարյան

0
430

Չնայած համավարակի հասցրած ահռելի վնասին, որը  Հայաստանի տնտեսության ու սոցիալական ոլորտի համար ունեցել է բավական ծանր ազդեցություն, հարկ է, որ մենք կարողանանք սրա ետևում տեսնել երևույթներ, որոնք մեր տնտեսությանը տարեկան կտրվածքով կկարողանան լավատեսություն ներշնչել և մեր հասարակությանը պատրաստեն ավելի լավ լուծումների, քան կան համավարակի պայմաններում: Այս մասին «Հայաստանի տնտեսությունը 2020թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում մեր երկրի անդամության համատեքստում» խորագրով ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների կոնսոլիդացված կարծիքն այն է, որ նկատելի է արդյունաբերական արտադրության հետևողական աճ վերջին երեք տարիների ընթացքում, ինչը խոսում է այն մասին, որ այս ոլորտը պետական քաղաքականության ուշադրության կենտրոնում է, բայց և խոսում է այն մասին, որ մենք սկսել ենք լավագույնս մտածել տնտեսության արդիականացմն մասին՝ օգտագործելով Եվրասիական տնտեսական միության ընձեռնած հնարավորությունները:

«Անցած տարվա համեմատ գյուղատնտեսության աճը վերջին 6 ամսում նույնպես լավատեսություն է ներշնչում, կիսամյակային տվյալներով գյւողատնտեսական ապրանքների արտահանման աճ է նկատվում և սա նույնպես պետական ուշադրության արդյունք է: Սակայն մյուս ոլորտներում ունենք անկում, հատկապես ուշադրություն ենք հրավիրում տրանսֆերտներին, որոնց ծավալը 2020 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա ցուցանիշի հետ համեմատած, շատ ծանր անկում է արձանագրել՝ 30 տոկոս: Ուղիղ տրանսֆերտների 70 տոկոսը Ռուսաստանից մեր ՀՆԱ-ի մինչև 10-12 տոկոսն էր տարեկան ապահովումն և այս ծանր անկումը մեր սոցիալական ցուցանիշների վրա տարվա կտրվածքով իր  ազդեցությունը ցույց է տալու»,- ներկայացրեց Սաֆարյանը:

Սակայն նույնիսկ ընդհանուր ցուցանիշների անկման պայմաններում, ընդգծեց վերլուծաբանը, ԵԱՏՄ-ի ՀՀ տնտեսական արտահանման և ներկրման ցուցանիշները լավատեսություն են  ներշնչում: Աճել է ՀՀ-ից արտահանումը թե՛ Բելառուս, թե՛ Ղազախստան, իսկ դեպի Ռուսաստան արտահանման աճի երեք տարվա ցուցանիշը այս տարի անկում է գրանցել, բայց առկա է ՌԴ-ից ներկրման աճի էական ավելացում՝ 17 տոկոսով, ինչպես նաև ներկրման ծավալի ավելացում Բելառուսից: Արամ Սաֆարյանն ընդգծեց՝ չնայած այս ցուցանիշներին, հնարավոր է ակնկալել 2020 թվականի երկրորդ կիսամյակում արտահանման 2-5 տոկոս աճ, ինչը կգա ապացուցելու, որ Եվրասիական փորձագիտական ակումբի փորձագետները ճիշտ էին, երբ պնդում էին, որ ԵԱՏՄ շուկայի կարողությունները առաջիկա տարիներին կապահովեն արտահանման աճ:

«Շատ կարևոր է, որ հետևողականորեն ավելացնել արտահանման ծավալները, քանի որ միայն նման պայմաններում է հնարավոր բարելավել ՀՆԱ-ի և արտահանման հարաբերակցությունը և Հայաստանը դարձնել արտահանող երկիր՝ տնտեսական ավելի առողջ, ամուր կառուցվածքով: Այսպիսով մենք ուշադրություն ենք դարձրել այն հանգամանքին, որ շարունակվում է զուսպ, բայց հետևողական կերպով դիվերսիֆիկացվել մեր արտահանման ընդհանուր ծավալը. եթե ԵԱՏՄ-ին անդամակցության առաջին տարում բացարձակ գերակշռում էին ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, ապա հիմա մեր արտահանման ծավալները ավելի դիվերսիֆիկացված են, մեծացել է և՛ գյուղմթերքների, և՛ վերամշակվող արտադրանքի ծավալները, ինչպես նաև 51 տոկոսով ավելացել է կաթնամթերթի արտահանման ծավալը դեպի եվրասիական շուկա: Արտահանման դիվերսիֆիկացիան պետք է շարունակել, ինչի համար ջանքեր պետք է գործադրի ինչպես պետությունը, այնպես էլ մասնավոր հատվածն ու ներկրողները»,-շեշտեց Արամ Սաֆարյանը:

Բանախոսը նաև ընդգծեց, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանում խոշորագույն ներդրողը, ՌԴ-ն է ընդունում մեր ամենամեծ թվով աշխատանքային միգրանտներին և ռուսաստանյան շուկայի հնարավորություններն օգտագործելը դառնում է ռազմավարական կարևորության խնդիր: Սաֆարյանը նաև շնորհակալություն հայտնեց ՌԴ-ին համավարակի պայմաններում Հայաստան շարժական լաբորատորիա և ռազմական բժիշկներ գործուղելու և ՀՀ ԶՈՒ-երին օգնություն ցուցաբերելու համար:

Verelq.am 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here