Ռուսաստանի դեսպան. Հայ հասարակության կողմից մեր կապերի ամրապնդման հստակ հայց է զգացվում

0
334

Այժմ, այդ թվում՝ անցյալ տարի միասին վերապրած իրադարձությունների ֆոնին, հայ հասարակության կողմից մեր ինտեգրացիոն կապերի ամրապնդման հստակ հայց է զգացվում: Այս մասին մարտի 19-ին «Հայ-ռուսական ռազմավարական միության արդիական խնդիրները ժամանակակից սպառնալիքների եւ մարտահրավերների առջեւ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նա հավելեց, որ համապատասխան գաղափարներ են հայտնվում, շարժումներ, քաղաքական ուժեր են հայտնվում, որոնք մտադիր են իրականացնել այդ գաղափարները:

«Սա շատ կարեւոր է, քանի որ մեր երկրների միջեւ ինտեգրման խորացումը, բազմակողմ ձեւաչափերի շրջանակներում ինտեգրման գործընթացների խորացումը, ինչպես ցույց է տալիս կյանքը, արդիական եւ պահանջված են: Մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները եւ անվտանգության ապահովման հեռանկարները մեծապես կախված են դրանից, ինչը շատ կարեւոր է, այդ թվում՝ մեր ժողովուրդների միջեւ մշակութային եւ հոգեւոր ինքնության պահպանման գործում: Երբ Հայաստանը ներքին զարգացման բարդ փուլում է, երբ դրվելու են որպես պետության, որպես հասարակության հետագա զարգացման ուղիները, երբ արդիական է հայ հասարակության՝ իր մեջ,իր ուժերի մեջ, իր պետության մեջ հայ հասարակության վստահության, իր ինքնիշխանության մեջ վստահության ամրապնդման հարցը: Այս հարցերը շատ կարեւոր են և լուրջ, խորը եւ օբյեկտիվ իմաստավորման կարիք ունեն»,- պարզաբանեց նա:

Դեսպանի խոսքով՝ անվտանգության հարցերը, տարածաշրջանում առեւտրատնտեսական զարգացման համար նախադրյալներ ստեղծելու հարցերը մեր երկրների միջեւ կապերի խորացման խնդիրն էլ ավելի արդիական են դարձնում:

«Կարեւոր է օգտագործել մեր ընդհանուր պատմության ընթացքում կուտակված ողջ ներուժն ու փորձը, ինչպես նաեւ՝ վերջին ժամանակներում ձեռք բերված փորձը, այն ինտեգրման կառույցների շրջանակներում աշխատելու փորձը, որին մասնակցում են մեր երկրները: Խոսքը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի մասին է»,- ընդգծեց Կոպիրկինը:

Ռուս-հայկական հարաբերությունները, նրա գնահատմամբ, առանց չափազանցության կարելի է սերտ հարաբերություններ անվանել ժողովուրդների միջեւ, եւ այդքանով հանդերձ ավել կարեւոր է իրական նախապայմանների իրացումը մեր քաղաքական գործողություններում, մեր գործնական քայլերում:

«Դա, պետք է ասեմ, արվում է: Ռուսաստանը եւ Հայաստանը համագործակցության շատ բարձր մակարդակ են պահել եւ պահում բոլոր ոլորտներում՝ անվտանգության ոլորտում, առեւտրի, տնտեսական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում: Անցյալ տարի, երբ հայտնի հանգամանքների պատճառով շփումները չափազանց բարդ էին, մեր երկխոսությունը, մեր սերտ փոխհարաբերությունները չէին դադարում: Իհարկե, վերջնագիծը դարձան 2020-ի աշնան ողբերգական իրադարձությունները: Դրանք ողբերգական իրադարձություններ են ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ մեզ համար: Հայ ժողովրդի համար այս դժվար ժամանակաշրջանում Հայաստանը եւ Ռուսաստանը միասին էին: Շատ սերտ փոխհարաբերություններ են պահպանվում բոլոր մակարդակներում, առաջին հերթին՝ ամենաբարձր մակարդակում»,- եզրափակեց դեսպանը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here