Փորձագետ. Մինչև տարեվերջ 240 հազար մարդ կարող է լքել Հայաստանը

0
423

Մինչեւ տարեվերջ 240 հազար մարդ կարող է լքել Հայաստանը: Այս մասին հուլիսի 17-ին «Ուղեղի փոթորիկ. Հետընտրական Հայաստան, իրողություններն ու սպասումները» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

«Եթե ավելի վաղ 10 արտագաղթողից 1-ը չէր վերադառնում Հայաստան, ապա այժմ՝ 3-ից 1-ը: Ժողովրդագրության տեսանկյունից բացասական ցուցանիշների թվում են նաեւ վերարտադրողական տարիքի աղջիկները, որոնց թիվը նվազել է 40 տոկոսով»,- ասաց նա:
Թաթուլ Մանասերյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության վերլուծությունը 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Կարելի է ակնկալել, որ Հայաստանի տնտեսության աճը 2021 թվականին կարող է լինել լավագույն դեպքում 6.5-7 տոկոս, եթե լինեն բարենպաստ պայմաններ գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, նվազագույն ներդրումներ, զբոսաշրջիկների հոսք, արդյունաբերական աճ եւ ցածր գնաճ: Հակառակ դեպքում մենք չենք բացառում 4-5 տոկոս աճը:

Նա հիշեցրեց, որ Կառավարությունը տնտեսական բարենպաստ պայմանների առկայության դեպքում ակնկալում է տարեկան 9 տոկոս տնտեսական աճ, ինչը պահանջում է ներդրումային մթնոլորտի բարելավում եւ բյուրոկրատական ​​խոչընդոտների վերացում:

«Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թվականի հունվար-մայիսին գրանցել է 4.3 տոկոս աճ՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

2021 թվականի հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.3 տոկոսով՝ 2020 թվականի հունվար-մայիսի համեմատ:

2021 թվականի հունվար-մայիս ամիսներին աճ է գրանցվել նաեւ շինարարության ոլորտում: Շինարարության ծավալը 2021 թվականի հունվար-մայիսին, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 14.3 տոկոսով: Ինչ վերաբերում է սպասարկման ոլորտի ծավալին (առանց առեւտրի), ապա 2021 թվականի հունվար-մայիսին այն 0.9 տոկոսով ցածր է, քան 2020 թվականի հունվար-մայիսին:

Ներքին առեւտրաշրջանառությունը, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 2021 թվականի հունվար-մայիսին աճել է 7.4 տոկոսով:

2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 3.3 տոկոս անկում է գրանցել: Ընդ որում, տարեվերջի ցուցանիշի համեմատ, ՀՆԱ-ն նվազել է 34.8 տոկոսով:

Հայաստանում արտաքին առեւտրի շրջանառության ծավալը 2021 թվականի հունվար-մայիսին աճել է 11.6 տոկոսով: Հայաստանից արտահանումը 2021 թվականի հունվար-մայիսին` 2020 թվականի հունվար-մայիսի համեմատ, աճել է 20.8 տոկոսով: Հաշվետու ժամանակահատվածի ներմուծումը, հունվար-մայիսի համեմատ, գրանցել է 6.7 տոկոս աճ՝ 2020 թվականի»:

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here