Դեկտեմբերի 15-ին Երեւանում ընթանում է Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ ամենամյա նիստը՝ «ԵՏՄ 7 տարի։ Երեկ, այսօր, վաղը» համաժողովը։
Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպանները, ինչպես նաեւ «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը, փորձագետներ եւ Եվրասիական փորձագիտական ակումբի այլ անդամներ։