ԵԱՏՄ-ն Հայաստանին օգնեց վերականգնել տնտեսությունը համավարակից հետո․ Սերգեյ Կոպիրկին

0
464

«Իր գործունեության առաջին 7 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն ապահովել է մասնակից երկրների տնտեսությունների կայուն զարգացումը և նպաստել մեր քաղաքացիների կյանքի ու բարեկեցության բարելավմանը, ինչն արտահայտվում է բազմաթիվ ցուցանիշներով»,- այս մասին այսօր հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը Եվրասիական փորձագիտական ​​ակումբի՝ «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության յոթ տարիները. եվրասիական ինտեգրում երեկ, այսօր, վաղը» համաժողովի յոթերորդ տարեկան հանդիպման ժամանակ։

Դեսպանը փաստեց, որ առաջընթացը բավականին զգալի է, Եվրասիական մայրցամաքում փոխգործակցությունն իրականացվում է տարբեր ձևաչափերով, և դա առանձնահատուկ նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ սա ամենաառաջադեմ ինտեգրացիոն ձևաչափն է։ Դեսպանը նշեց, որ ԵԱՏՄ երկրների համագործակցության շուկան ընդգրկում է 53 ոլորտ, ընդունվել է միասնական մաքսային օրենսգիրք, ուժի մեջ է մտել կենսաթոշակային ապահովման պայմանագիրը և այլն։

«Ռուսաստանը և Հայաստանը շատ լուրջ համագործակցում են ԵԱՏՄ շրջանակներում, Հայաստանը նույնպես կարևոր դեր է խաղում երրորդ երկրների հետ կապերի և փոխգործակցության ընդլայնման գործում։ Միաժամանակ ակնհայտ է նաև միությանը անդամակցությունից Հայաստանի տնտեսական շահը, ինչը տեսանելի է փոխադարձ առևտրի աճով։ Բացի այդ, 2021 թվականի 9 ամիսների ընթացքում հայկական արտադրանքի արտահանման ծավալներն ապահովել են 30 տոկոս աճ, իսկ աճը նկատվում է ԵԱՏՄ բոլոր գործընկերների մոտ»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը։

Aravot.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here