Չորս պատճառ, որով 2021 թվականին մեր տնտեսությունը ունեցավ հաջող արդյունք․ Մանասերյան (տեսանյութ)

0
482

Տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն իր հետազոտության մեջ կարծում է, որ չորս պատճառ կա, որով 2021 թվականին մեր տնտեսությունը ունեցավ հաջող արդյունք՝ արձանագրելով տնտեսական ակտիվության  5,8 տոկոս ցուցանիշ։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց «Եվրասիական տնտեսական ակումբի» անդամ Արամ Սաֆարյանը՝ նշելով, որ տարին երկու անգամ ակումբն իրականացնում է ընթացիկ տնտեսագիտական հետազոտություններ՝ պարզելու համար մեր երկրի տնտեսական վիճակը, ԵԱՏՄ-ում մեր երկրի անդամակցության համատեքստում։

«Սա բարձր ցուցանիշ է և սրա մասին մենք դեռ խոսելու ենք, այն համեմատելով այլ երկրների ցուցանիշների հետ։ Իսկ այդ չորս պայմանները հետևյալն են՝մեր բիզնես դաշտի մարդիկ գործադրել են աննկարագրելի բարդ ջանքեր անցած տարվա 8 տոկոս տնտեսական անկումից հետո վիճակը շտկելու, վերականգնողական աճ արձանագրելու նպատակով և դրանով հսկայական բարոյական և ֆինանսական օգուտ մատուցել մեր երկրին»,- ասաց Արամ Սաֆարյանը։

Սաֆարյանն արձանագրում է՝ Թուրքիայի հետ մեր տնտեսական կապի մեկ տարով խզումը բավարար էր, որ ներկրմանը փոխարինող տեղական արտադրությունները շունչ քաշեն և ոտքի կանգնեն։

Մանրամասները տեսանյութում։

A1plus.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here