Տարածաշրջանում տնտեսական նախագծերը կարող են իրականացվել միայն Ռուսաստանի միջնորդությամբ

0
440

Միավորող գործոնը, որը նոր ամուր հիմք է հանդիսանում Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների ինտեգրացիոն մերձեցման համար, ենթակառուցվածքային նախագծերի առաջխաղացման եւ իրականացման հնարավորություններն են: Եվ այստեղ առաջատար դեր է խաղում Ռուսաստանի Դաշնությունը։

Այս մասին այսօր Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնտեսական հետազոտությունների բաժնի վարիչ Ազա Միհրանյանը։

“Ռուսաստանը հանդիսանում է այդ նախագծերի համակարգողը, որը կարող է իր հնարավորությունների, հզորության, տնտեսական ներուժի եւ, ամենակարեւորը, սեփական շահագրգռվածության հաշվին գտնել փոխզիջումային, այլընտրանքային լուծումներ, որոնք կբավարարեին բոլոր կողմերին։ Կարծում եմ, որ 2022 թ. կդառնա այդ նախագծերի իրականացման հասնելու տարի”, — նշել է Միհրանյանը ։

Նրա խոսքով՝ դա կհանգեցնի նրան, որ տարածաշրջանն այլեւս չի դիտարկվի մասնատված համատեքստում, ինչպես դա եղել է վերջին 30 տարիների ընթացքում, այլ ինտեգրացիոն փոխգործակցության համատեքստում:

“Ի դեպ, այդ փոխգործակցությունից, որում կներգրավվի և’ Ռուսաստանը, և’ Իրանը, կարող է առավել շահեկան լինի նաև Վրաստանի համար։ Թեև այս առումով կա և հետաքրքրություն, և հակասություն։ Բայց ես կրկնում եմ, որ տնտեսական նախագծերը կարող են ձևակերպվել, առավել ևս իրականացվել բացառապես ռուսական կողմի փոխգործակցության և փոխզիջումային միջնորդության հաշվին”, — ասել է նա։

Ազա Միհրանյանը հույս է հայտնել, որ դա կօգնի տարածաշրջանի երկրների տնտեսություններին դուրս գալ այն իրավիճակից, որն այսօր առկա է:

Verelq.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here