Արցախցիների 15 տոկոսից ավելին լքել է ՀՀ–ն. Մանասերյան

0
42

Արցախցիների 15 տոկոսից ավելին լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը. այդ մասին «Հայաստանի տնտեսությունը 2023թ. ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում» մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով Եվրասիական փորձագիտական ակումբի տասներորդ տնտեսական հետազոտությունը հայտարարեց տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Նա նշեց, որ ՀՀ-ից նկատվում է նաև ռուսաստանցի ռելոկանտների արտահոսք։ 2022 թվականից ի վեր Հայաստան տեղափոխվածների մի մասը ևս հեռացել են երկրից։

Մանասերյանը նաև նշեց, որ մյուս կողմից դեպի Հայաստան միգրանտների նոր հոսք է նկատվում։ Նրա խոսքով` Ռուսաստանից Հայաստան են տեղափոխվում մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, սակայն նրանց թիվն առայժմ մեծ չէ։ Փոխարենը մեծ թիվ են կազմում Հնդկաստանից ՀՀ եկող աշխատանքային միգրանտները։

Mediahub.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here