Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Եվգենիի Կովալենկոյի ելույթը«Եվրասիական ինտեգրման տնտեսական ասպեկտները և Հայաստանը» կոնֆերանսում

0
281

Երևան, 16 մարտի 2013թ. Շնորհակալություն, Արամ Վիլենովիչ, խոսքն ինձ տրամադրելու համար։ Ես կուզենայի որոշ նկատառումներ հայտնել կոնֆերանսի թեմայի վերաբերյալ։ Այն մեր օրերում, անկասկած, հրատապ է, քանի որ գտնվում է գլոբալացման և ռեգիոնալացման նոր մասշտաբի գործընթացների զարգացման ազդեցության ներքո։ Խոսքը Եվրասիական տնտեսական տարածքի ծրագրերին Հայաստանի մասնակցության պայմանների մասին է՝ Եվրասիական գործընկերություն պայմանական անվամբ։ Եվրասիական տնտեսական նախագծի իրագործումը բազմամակարդակ բնույթ է կրում և ենթադրում է մի քանի փուլերի հետևողական իրականացում՝ ԵվրԱզԷս (Եվրասիական տնտեսական ընկերակցություն), Մաքսային միություն, Միասնական տնտեսական տարածք, Եվրասիական տնտեսական միություն։ Ինտեգրացիոն գործընթացների գլխավոր շարժիչ ուժն, իհարկե, տնտեսությունն է։ Եվրասիական տնտեսական նախագծի տնտեսական նպատակահարմարությունը Հայաստանի համար հաստատվում է բազմաթիվ մրցակցային առավելություններով։ Այս մասին արդեն շատ է գրվել և խոսվել, և ես կանգ չեմ առնի դրանց վրա։ Ասեմ միայն, որ եվրասիական նախագծի ձգողականությունն աճելու է։ Այս առնչությամբ կուզենայի մի քանի հարցադրում անել, որոնք, կարծում եմ, այս կամ այն չափով կքննարկվեն մեր կոնֆերանսում։ Հայաստանի աշխարհատնտեսության և աշխարհաքաղաքականության առանձնահատկությունները նրա առջև դնում են եվրասիական երկրների հետ համագործակցության օպտիմալ ձևաչափ մշակելու խնդիրը և պահանջում են ուշադիր լինել ներկա փուլում և առաջիկայում եվրասիական նախագծի արժանիքներն ու սահմանափակումներն իմաստավորելիս։ Հայաստանի՝ դեպի Եվրասիական ինտեգրացիա տանող ճանապարհին կան օբյեկտիվ տնտեսական և սուբյեկտիվ քաղաքական բնույթի որոշակի արգելքներ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել Եվրասիական և Եվրոպական նախագծերի անհամատեղելիության մասին հայտարարվող պնդումներին։ Այսօր, իհարկե, այդ հայտարարություններն արդեն այնքան էլ կտրական չեն հնչում, ինչպես որոշ ժամանակ առաջ, բայցևայնպես, ընդգծվում է, որ Հայաստանի եվրաինտեգրումը և նրա խոր հարաբերությունները Ռուսաստանի հետ թեև մեկը մյուսին չեն բացառում, բայց կարող են, Մաքսային միության, Եվրասիական տնտեսական տարածքի ստեղծման պարագայում, խնդիրներ հարուցել Եվրամիության հետ Հայաստանի համընդգրկուն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքելիս։ Ուստի, իմ կարծիքով՝ կարևոր է վերլուծել, թե ասոցիացիայի համաձայնագրի նախագծի ինչ դրույթներ կարող են խոչընդոտներ ստեղծել, եթե Հայաստանը որոշի մտնել Մաքսային միություն և Եվրասիական տնտեսական տարածք, ինչպես նաև հետագայում՝ Եվրասիական տնտեսական միություն։ Եվրասիական և եվրոպական նախագծերի միջև որոշ հակասությունների վերացման և հարթման դեպքում միանգամայն հնարավոր է իրականացնել այն սցենարը, ըստ որի՝ Հայաստանը կկարողանա իր համար մեծ շահավետությամբ ակտիվորեն ներգրավվել Եվրասիական ինտեգրացիոն նախագծում՝ նրա բոլոր փուլերում։ Հայաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին օրենքը։ Պայմանագրի նախատեսած նպատակներին հասնելը պետք է ապահովի նպաստավոր պայմաններ երկրի հետագա ինտեգրման համար՝ ԱՀԿ նորմերի հիման վրա։ Այս իմաստով եվրասիական տարածքի վերարդյունաբերականացման գաղափարը՝ տարածաշրջանային վերազգային գործոնի շեշտադրմամբ, ազատ առևտրի գոտու զարգացումը շարունակելու առանցքն է, և այս առումով կարևոր է ակտիվացնել աշխատանքն ազատ առևտրի գոտում համագործակցության նոր, կարևոր ոլորտների ընդլայնման ճանապարհով։ Ինտեգրման երկրորդ առանցքը պետք է դառնա փոքր ու միջին բիզնեսը։ Ես կարծում եմ, որ այս բոլոր հարցերը, ինչպես նաև եվրասիական նախագծի տնտեսական ասպեկտի, եվրասիական նախագծին Հայաստանի մասնակցության վերաբերյալ ուրիշ շատ հարցեր իրենց արտահայտությունը կգտնեն կոնֆերանսի մասնակիցների ելույթներում և բանավեճերում։ Շնորհակալություն ուշադրության համար։ [ http://www.sojuzinfo.am/arm/news/detail.php?ELEMENT_ID=185 ] «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ» [ http://www.sojuzinfo.am/arm/news/detail.php?ELEMENT_ID=185 ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here