«ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ

0
344

2013թ. ապրիլի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Հայաստան. աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ» կոնֆերանսը, որը կազմակերպել էր «Ինտեգրացիա և զարգացում հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Արամ Սաֆարյան)։ Կոնֆերանսը, որին մասնակցում էին քաղաքական գործիչներ և փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, ինչպես նաև հասարակայնության և ԶԼՄ ներկայացուցիչներ, բացեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Զեկուցումներով հանդես եկան Էստոնիայի Հանրապետության Ռիյգիկոգուի պատգամավոր Յանի Տոոմը, Լատվիայի Սեյմի պատգամավոր, «Ժողովրդավարական արժեքների և ինտեգրացիայի ազգային ասոցիացիա» ընկերության վարչության նախագահ Նիկոլայ Կաբանովը, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը, քաղաքական գործիչ, դիվանագետ Ալգիրդաս Պալեցկիսը (Լիտվա), «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, անկախ մեկնաբան, տնտեսական փորձագետ Էյնարս Գրաուդինշը (Լատվիա), «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, Եվրասիայի ինստիտուտի ղեկավար Գուլբաաթ Ռցխիլաձեն (Վրաստան), Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծաբանական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։ Կոնֆերանսի նյութերը կներկայացվեն մեր կայքի էջերում։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here