ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ

0
324

Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանը կկարողանա բնական գազի ցածր սակագներ ապահովել, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը։ Ըստ նրա, Մաքսային միությանը չմիանալու դեպքում գազի գներն էապես կաճեին, ինչը Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն կունենար։ «Լուրջ հարց է առաջանում` կդառնա՞ արդյոք ՄՄ–ին անդամակցելը բնական գազի սակագնի չփոփոխման երաշխիք։ Նման երաշխիք չկա, քանի որ Մաքսային միությունն ընդհանուր էներգետիկ քաղաքականության ընդամենը քաղաքականության ձևավորման փուլում է։ Սակայն ռուս–բելառուսական պայմանավորվածություններում առկա միտումները վկայում են այն մասին, որ խոսքը համաչափ եկամտաբերության սկզբունքի մասին է»,– ասաց փորձագետը։ Ըստ նրա` դա չի նշանակում, որ ներքին ռուսական գներ կիրառվեն, քանի որ պետք է նկատի ունենալ նաև տրանսպորտային ծախսերը։ «Մեր դեպքում ամենագլխավոր խնդիրը Վրաստանի տարանցիկ վճարումներն են։ Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ, ապա գազի գինը կարող է մնալ 209-210 դոլարի սահմաններում մեկ խորանարդ մետրի դիմաց։ Բելառուսի դեպքում այն կազմում է 190 դոլար, բայց մենք արժեքի 10 տոկոսը թողնում ենք Վրաստանում որպես տարանցիկ գումար»,– ասաց Սարուխանյանը։ Ցանկացած դեպքում, նրա խոսքով, գինն ավելի ցածր կլինի, քան այն վճարը (350-400 դոլար), որը ստիպված են վճարել այլ երկրներ։ Մաքսային միության շրջանակում փոխգործակցության երկրորդ կարևոր կետը, փորձագետի խոսքով, Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետների երկարացումն է։ Ըստ նրա, սա արդիական է այն պատճառով, որ ներդրումների վերադարձի խնդիրներ դրա շահագործման դեպքում չեն դրվում։ «Կայանը կառուցված է խորհրդային բյուջեի հաշվին և դրա արտադրած էլեկտրաէներգիայի սակագնի որոշման դեպքում հաշվի չի առնվում ներդրումների վերադարձի անհրաժեշտությունը։ Դա թույլ է տալիս սահմանել բացթողնվող էլեկտրաէներգիայի սակագինը 8-10 դրամի չաչով»,– ասաց փորձագետը։ «Հետևաբար, գործող ԱԷԿ–ի խորն արդիականացումը բխում է Հայաստանի էներգետիկ անվտանգությունից»,– ասաց Սարուխանյանը։ Սեպտեմբերի 3–ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայկական պետության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռոսատոմը հայ փորձագետների հետ համատեղ համաձայնության է եկել աշխատել Հայկական ԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով` մինչև 2026 թվականը երկարացնելու նախագծի իրագործման ուղղությամբ։ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են նոր կայան կառուցել Մեծամոր քաղաքում (Երևանից մոտ 20-30 կիլոմետր դեպի հարավ) գործող Հայկական ԱԷԿ–ի տեղում։ Կայանը շահագործման է հանձնվել 1976 թվականին, ներկայում գործում է միան 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը, որն արտադրում է Հայաստանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի 40-50 տոկոսը։ Առայժմ խոսքը 1000 ՄՎտ հզորությամբ մեկ բլոկի կառուցման մասին է։ Գոսատոմնադզորի տվյալներով` Հայաստանում Հայկական ԱԷԿ–ի նոր էներգաբլոկի կառուցման արժեքը կկազմի մոտ 5 մլրդ դոլար։ 2012 թվականի փետրվարին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել էր, որ էներգաբլոկը ծրագրվում է կառուցել 2019-2020 թվականներին։ http://ar.newsarmenia.ru [ http://ar.newsarmenia.ru/economy/20130911/42935759.html ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here