ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՑՈԼՈՂ ՉՈՐ ԹՎԵՐ

0
312

Սերգեյ Մարկով Դեռևս տասը տարի առաջ Ուկրաինան աշխարհում չորրորդն էր հացահատիկի արտահանման գծով։ Ռուսաստանը 11-րդն էր։ Անցած տարի Ռուսաստանը երրորդ տեղում էր՝ արտադրելով հացահատիկի համաշխարհային արտահանման 20%-ը, այս տարի, փորձագետների կարծիքով, կարտահանի 25%։ Իսկ Ուկրաինան իջել է 14-րդ տեղ։ Միևնույն ժամանակ, տասը տարվա ընթացքում հացահատիկի գներն ավելացել են գրեթե 150%-ով։ 2013թ. Ռուսաստանի ՀՆԱ-ն հավասար է եղել Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ին և կազմել է տարեկան $2 տրիլիոն 118 միլիարդ։ Ուկրաինայի ՀՆԱ-ն 2013թ. $175 միլիարդ էր և հավասար էր Վիետնամի ՀՆԱ-ին ու մի փոքր ավելի էր Անգոլայի ՀՆԱ-ից։ 2004թ. Ռուսաստանի ՀՆԱ-ն կազմել է $1 տրիլիոն 449 միլիարդ և հավասար է եղել Կանադայի ՀՆԱ-ին։ Ուկրաինայի ՀՆԱ-ն 2004թ. եղել է $312 միլիարդ և հավասար է եղել Սաուդյան Արաբիայի ու Բելգիայի ՀՆԱ-ներին։ Այսինքն՝ 9 տարվա ընթացքում Ռուսաստանի ՀՆԱ-ն ավելացել է մեկուկես անգամ՝ նրան դուրս բերելով աշխարհի համադրելի բնակչություն ունեցող զարգացած երկրների մակարդակ։ Ուկրաինայի ՀՆԱ-ն կրկնակի անկում է ունեցել՝ երկիրն ավելի ցածր իջեցնելով զարգացող երկրների մակարդակից։ Տվյալները վերցրել եմ ԱՄՀ կայքից։ Հենց 2004թ. նարնջագույն հեղափոխության արդյունքում Ուկրաինան որդեգրեց Ռուսաստանի հետ տնտեսական կապերը խզելու ուղեգիծը։ Հենց 2004թ. Ուկրաինան հայտարարեց, թե այլևս չի ուզում կերակրել Ռուսաստանին և փոխում է իր գյուղտնտարտադրանքի սպառման շուկաները, ինչի արդյունքում Ռուսաստանը սկսեց զարգացնել սեփական գյուղատնտեսությունը։ Սա ընդամենը ՀՆԱ անկման պատճառներից մեկն է։ Երկրորդ պատճառը վերջին տարիներին չափից ավելի ակտիվացած մետաղների շուկան էր, որի վրա հաշվարկ էր կատարել Ախմետովը։ Արդյունքում՝ նա ստիպված էր մետալուրգիական գործարանների արտադրանքը վաճառել ինքնարժեքից ցածր գներով։ Համաշխարհային բանկի փորձագետները կանխատեսում են Ուկրաինայի ՀՆԱ 30 տոկոսանոց անկում, եթե Ուկրաինան ինտեգրվի Եվրամիությանը՝ Ռուսաստանի կողմից մաքսատուրքեր և ԵՄ երկրների հետ հարաբերություններում գործող կանոններ մտցնելու արդյունքում։ Ինչն էլ Ուկրաինան կիջեցնի Մյանմայի և Դոմինիկյան Հանրապետության մակարդակին։ Եվ հիմա՝ հիմնական օրինակի մասին, որը բերում են եվրաինտեգրման ուկրաինացի կողմնակիցները. դա Լեհաստանն է։ 2004թ. Լեհաստանի ՀՆԱ-ն կազմել է $490 մլրդ, 2013թ. Լեհաստանի ՀՆԱ-ն $516 մլրդ էր։ Սա՝ 15 տոկոսանոց գնաճի պայմաններում, այսինքն՝ Լեհաստանի իրական ՀՆԱ-ն ԵՄ մտնելուց հետո նվազել է։ ԵՄ ավելի ուշ մտած մեկ այլ երկրի օրինակ՝ Հունգարիան. 2004թ. Հունգարիայի ՀՆԱ-ն կազմել է $152 մլրդ, 2013-ին Հունգարիայի ՀՆԱ-ն նվազել է մինչև $130 մլրդ։ Այն դեպքում, երբ Հունգարիան չի խզել հարաբերություններն իր ավանդական գործընկերների հետ։ Լոկ ԵՄ ներսում գործող կանոնների հաշվին, որոնք թույլ չեն տալիս նոր անդամներին զարգացնել սեփական արտադրությունը։ Իսկ Իտալիայի, Հունաստանի ՀՆԱ ցուցանիշները պարզապես սարսափեցնում են։ Գերմանիայի ՀՆԱ-ն 2004թ. $2 տրիլիոն 390 միլիարդ էր, 2013-ին՝ $3 տրիլիոն 635 միլիարդ։ Այսինքն՝ Գերմանիայի ՀՆԱ աճը հավասար է Ռուսաստանի ՀՆԱ աճին և ձեռք է բերվել ի հաշիվ այլ երկրների ՀՆԱ անկման, որոնք վերջին տարիներին ընդունվել են ԵՄ։ ՀՆԱ համաշխարհային աճը 2004-2013թթ.՝ $55 տրիլիոն 654 միլիարդից հասել է $73 տրիլիոն 454 միլիարդի, ինչը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Գերմանիայի աճի դինամիկային՝ մի տարբերությամբ. Ռուսաստանի աճն ապահովվում է ներքին գործընթացներով, իսկ Գերմանիայի աճը՝ Եվրոպայի մյուս երկրների աղքատացմամբ։ Անկեղծ ասած՝ ինձ համար միևնույն է, թե տնտեսության տեսակետից ինչ է կատարվում Ուկրաինայում և Ռուսաստանում, բայց պետք էր, չէ՛, հասկանալ, թե ինչի մասին են այդքան շատ խոսում ու ինչի մասին են երազում իմ ուկրաինացի բարեկամները։ http://www.rodon.org/polit-140531232335 [ http://www.rodon.org/polit-140531232335 ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here