2017թ. առաջին 5 ամիսներին ԵԱՏՄ անդամ երկրները գտնվում են տնտեսական վերելքի ճանապարհին. Արամ Սաֆարյան (տեսանյութ)

0
300

«Եվրասիական փորձագիտական ակումբ»-ն ուսումնասիրություն է իրականացրել ԵԱՏՄ անդամակցության համատեքստում Հայաստանի տնտեսական վիճակը 2017թ. առաջին հինգ ամիսներին և եկել եզրակացության, որ անդամ երկրները գտնվում են տնտեսական վերելքի ճանապարհին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը

Ըստ նրա՝ դեռևս Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահը հայտարարել էր, թե Ռուսաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր փուլ և կանխատեսվում է լավ տարի Ռուսաստանի համար։ Բացի այդ կանխատեսող ռեյտինգային կազմակերպությունները ևս վերանայել են ցուցանիշները և խոստացել զարգացման աճի նոր ցուցանիշներ: Արամ Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանի համար այդ կանխատեսումները 2017թ. համար կարող է հասնել 2,5%-ից մինչև 3%, ընդհուպ մինչև 3,4% տնտեսական զարգացման ցուցանիշ: Ի դեպ, նա հիշեցրեց, որ 2016թ. գրանցվել է 0,2% տնտեսական աճ:

Արամ Սաֆարյանի խոսքով՝ տնտեսական աճ ապահովող ամենից մեծ ցուցանիշը արտահանման ոլորտում է և այստեղ արդեն հինգ ամիսներին երկնիշ տնտեսական աճն է գրանցվել, ընդ որում՝ պատրաստի արտադրանքի արտահանմամբ: «Լավատեսորեն ենք տրամադրված այնպիսի ոլորտների զարգացման ուղղությամբ, ինչպիսիք են՝ վերամշակում, տեքստիլ, կոշկեղեն, որոնք թվում էր անհույս մեռած են և ԵՏԱՄ-ի լույսի ներքո զարգացման միտում ունեն»,-ասաց նա:

Արամ Սաֆարյանը ոչ պակաս կարևոր համարեց զբոսաշրջություն թվի աճը և ընդգծեց, թե միայն ՌԴ-ից ՀՀ անձնագրերով առանց ՀՀ վիզայի մտնելու շնորհիվ ՌԴ-ից 25%-ով զբոսաշրջիկների թիվն ավելացել է:

Ըստ նրա, կան ոլորտներ, որոնք Հայաստանում աճ չեն պահպանում, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, շինարարությունը, բայց այստեղ էլ, նրա խոսքով, շատ հուսադրող են ՀՀ-ից ՌԴ և ԵԱՏՄ գյուղատնտեսական մթերքների արտահանելու հնարավորությունները:

Փորձագիտական ամբիոնի համակարգողն այդուհանդերձ նշեց, թե ՌԴ-Արևմուտք առճակատումը չի ավարտելու, շարունակելու են էմբարգոյի քաղաքականությունը: «Քանի որ ընդհանուր սպասումների ֆոնը դրական է, այստեղ արդեն կարևոր են դառնում մանրուքները, թե ինչպես կաշխատեն հարկային, մաքսային մարմինները, պետական կառույցների մարմինները, վարկային ու բանկային մարմինները, ինչպես կբանակցեն քաղաքական գործիչները, այս հնարավորություններն ավելացնելու ուղղությամբ, սրանից մեծապես կախված կլինի տարվա վերջին և մոտակա տարիների զարգացումը»,-ասաց նա:

 

Մանրամասները տեսանյութում.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here